Եվրախորհրդարանն այսօր՝ նոյեմբերի 23-ին, Ռուսաստանը հայտարարել է որպես ահաբեկչության հովանավոր պետություն։ Բանաձևում, որին կողմ է քվեարկել խորհրդարանի 705 պատգամավորներից 494-ը, ասվում է, որ Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական հանցագործություններ է կատարում և օգտագործում «ահաբեկչության միջոցներ»:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են, որ Ուկրաինայում ռուս զինվորականների և նրանց կողմից վերահսկվող ուժերի կողմից խաղաղ բնակչության դեմ ուղղված հարձակումներն ու հանցագործությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և միջազգային և մարդասիրական իրավունքի այլ լուրջ խախտումները հավասարեցվում են ահաբեկչական գործողությունների և հանդիսանում են ռազմական հանցագործություններ։
«Քանի որ այժմ ԵՄ-ն չի կարող պաշտոնապես ճանաչել պետություններին որպես ահաբեկչության հովանավորներ, խորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ երկրներին ստեղծել համապատասխան իրավական դաշտ և դիտարկել Ռուսաստանին նման ցուցակում ավելացնելու հարցը: Սա կհանգեցնի Մոսկվայի դեմ մի շարք կարևոր զսպող միջոցների և ուժեղ սահմանափակող ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ ԵՄ հարաբերությունների վրա»,- ասվում է Եվրախորհրդարանի մամուլի հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրոպական խորհրդին՝ ԵՄ-ի ահաբեկչական ցուցակում ներառել ռուսական «Վագներ խումբը», 141-րդ հատուկ մոտոհրաձգային գունդը (նաև հայտնի է որպես «Կադիրովականներ») և Ռուսաստանի կողմից հովանավորվող այլ զինված խմբավորումները:
Բացի այդ, խորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին շարունակել մեկուսացնել Ռուսաստանին, այդ թվում՝ երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի անդամակցությանը միջազգային կազմակերպություններին և մարմիններին, ինչպիսին է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Եվրախորհրդարանի պատգամավորները նաև ցանկանում են նվազեցնել դիվանագիտական կապերը Ռուսաստանի հետ, հասցնել ԵՄ շփումները ռուս պաշտոնյաների հետ բացարձակ նվազագույնի, փակել և արգելել ռուսական պետական քարոզչական ինստիտուտները ԵՄ-ում:
«Կրեմլի կողմից Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական գործողությունների սրման ֆոնին», բանաձևը կոչ է անում ԵՄ անդամ երկրներին արագ ավարտել աշխատանքը Մոսկվայի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի վրա։
Բացի այդ, եվրոպացի խորհրդարանականները ցանկանում են, որ ԵՄ երկրներն ակտիվորեն կանխեն գործող պատժամիջոցներից խուսափելու դեպքերը, հետաքննեն, քրեական հետապնդում սկսեն և Եվրահանձնաժողովի հետ քննարկեն հնարավոր միջոցներն այն երկրների դեմ, որոնք փորձում են օգնել Ռուսաստանին՝ շրջանցելու արդեն իսկ սահմանված սահմանափակող միջոցները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ողջունում է Եվրախորհրդարանի որոշումը։ Նա ասել է, որ Ռուսաստանը պետք է մեկուսացված լինի բոլոր մակարդակներում և պատասխանատվության ենթարկվի, որպեսզի վերջ տա իր երկարամյա ահաբեկչական քաղաքականությանը Ուկրաինայում և ամբողջ աշխարհում:
Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի և Չեխիայի խորհրդարաններն արդեն հայտարարել են, որ Ռուսաստանը ահաբեկչությանը աջակցող պետություն է։ Եվրախորհրդի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովները կոչ են արել երկրներին կայացնել նմանատիպ որոշում։