Եվրախորհրդարանի 12 անդամներ դիմում են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և կոչ անում ազատել «Մթավարի Արխի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային։ Նրանց կարծիքով՝ երկրում քաղբանտարկյալների առկայությունը անհամատեղելի է ԵՄ թեկնածու երկրի ապագա կարգավիճակի հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ինչպես նշում են եվրոպացի խորհրդարանականները, Վրաստանը լայնորեն ընկալվում է որպես երկիր, որտեղ հնարավոր են քաղաքական դրդապատճառներով հետապնդումներ և ձերբակալություններ գործող իշխանությանը քննադատող հասարակական գործիչների նկատմամբ:
«Եվրախորհրդարանը դատապարտել է Նիկա Գվարամիայի նկատմամբ կիրառված պատիժը՝ նախկինում «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տնօրեն աշխատելու ժամանակ փողերի լվացման, կաշառակերության և փաստաթղթերի կեղծման հետ կապված կասկածելի մեղադրանքների պատճառով։ Այս դատավճիռը Վրաստանում լայնորեն ընկալվում է որպես գործող իշխանության հասցեին քննադատական ձայները լռեցնելու փորձ։
Ընդգծում ենք, որ այս գործը ցույց է տալիս վրացական դատական համակարգի նկատմամբ մշտական անվստահությունը, դատարանի անկախության և անաչառության բարձրացման անհրաժեշտությունը։ Այն նաև բացասաբար է անդրադառնում ԶԼՄ-ների ազատության վրա և հետագա բևեռացման վրա: Ուստի խնդրում եմ ձեզ դիտարկել ներման իրավունքը պարոն Գվարամիային բանտից ազատելու համար։
Մենք անկեղծորեն հուսով ենք, որ դուք առաջնորդություն կվերցնեք Վրաստանին մոտեցնելու իր ռազմավարական նպատակին՝ Եվրամիությանն ինտեգրմանը»,- ասված է Եվրախորհրդարանի պատգամավորների նամակում։ Դիմումը ստորագրում են.
- Ռասա Յուկնևիչենե – Եվրոպական ժողովրդական կուսակցության (Քրիստոնյա դեմոկրատներ) խումբ
- Անդրիուս Կուբիլիուս – Եվրոպական ժողովրդական կուսակցության խումբ (Քրիստոնյա դեմոկրատներ)
- Յոզաս Օլեկաս - Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքի խումբ
- Միրիամ Լեքսման – Եվրոպական ժողովրդական կուսակցության խումբ (Քրիստոնյա դեմոկրատներ)
- Դեյս Մելբարդ - Եվրոպական ժողովրդական կուսակցության խումբ (Քրիստոնյա դեմոկրատներ)
- Աննա Ֆոտիգա – Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խումբ
- Բեռնար Գետտա - «Նորացրու Եվրոպան» խումբ
- Անդրեյ Կովաչև – Եվրոպական ժողովրդական կուսակցության խումբ (Քրիստոնյա դեմոկրատներ)
- Օուշրա Մալդեկենե – Եվրոպական ժողովրդական կուսակցության (Քրիստոնյա դեմոկրատներ) խումբ
- Պիտեր Պոլակ – Եվրոպական ժողովրդական կուսակցության խումբ (Քրիստոնյա դեմոկրատներ)
- Կառլո Ֆիդանցա - Եվրոպացի պահպանողականների և ռեֆորմիստների խումբ
- Ռաֆայել Գլյուքսման - Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքի խումբ
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի արձագանքել Եվրախորհրդարանի պատգամավորների կոչին։ Ինչպես հայտարարել է «Վրացական երազանքի» ներկայացուցիչ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Արչիլ Թալակվաձեն, սուտ է, որ հանցագործների ազատ արձակումը կհանգեցնի ապաբևեռացման։
«Եվրոպացի խորհրդարանական» բառը Սալոմե Զուրաբիշվիլիին դիմող մարդկանց հիմնական բնութագիրը չէ։ Նրանք մի կուսակցության անդամներ են, որը «Ազգային շարժման» մայր կուսակցությունն է և, իհարկե, ունեն կայացած քաղաքական պաշտոն, որը զբաղեցնում են տարիներ շարունակ, այդ թվում՝ Վրաստանում։ Նրանց գործողություններն ու քաղաքական քայլերը ինտենսիվ են։ Իհարկե, դա շատ դեպքերում հակասում է Վրաստանի շահերին»,- ասել է «Վրացական երազանքի» մեկ այլ անդամ Գիորգի Վոլսկին։
Նոյեմների 2-ին, Թբիլիսիի վերաքննիչ դատարանի կոլեգիան՝ դատավորներ Մերաբ Ջորբենաձեի, Լավրենտի Մաղլակելիձեի և Դավիթ Մամիսեիշվիլիից կազմով, մեղավոր է ճանաչել «Մթավարի» ալիքի հիմնադիր և գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային և թողել կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանը Գվարամիայի նկատմամբ սահմանել է նույն պատիժը՝ 3,6 տարի ազատազրկում, թեև դատարանը մասնակիորեն փոխել է առաջին ատյանի դատավճիռը։ Մասնավորապես, Գվարամիան վերջին վեց ամսվա ընթացքում գտնվում էր կալանքի տակ՝ «Ռուսթավի 2»-ին պատկանող ավտոմեքենան անձնական նպատակներով օգտագործելու համար (պաշտոնական դիրքի չարաշահում), քանի որ Թբիլիսիի քաղաքային դատարանը 2022 թվականի մայիսի 16-ի դատավճռով նրան մեղադրանքի երկրորդ դրվագի՝ «Ռուսթավի 2»-ին 6 763 509 լարիի վնաս պատճառելու համար, սահմանել է 50 հազար լարի տուգանք: Վերաքննիչ դատարանն այս մասով փոխել է Գվարամիայի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը և նրան դատապարտել ազատազրկման նաև 6 763 509 լարիի վնաս պատճառելու դրվագի համար։