Եվրախորհրդարանում Վրաստանի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ բանավեճ կանցկացվի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Այսօր Բրյուսելում Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվեն Վրաստանում վիճահարույց խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Եվրախորհրդարանի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ քաղաքական խմբերը պայմանավորվել են փոխել լիագումար օրակարգը՝ այս թեման ավելացնելու համար։ Նրանք պետք է հաստատեն իրենց որոշումը նիստի բացմանը։

«Վրաստանում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու 2024 թվականի հոկտեմբերին կայացած վիճելի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց հաղթանակի մասին այն մեղադրանքների ֆոնին, որ Ռուսաստանը օգնել է կեղծել ընտրությունները։ Հանրահավաքի մասնակիցները, ի թիվս այլ բաների, պահանջում են միջազգային հսկողության ներքո նոր ընտրությունների անցկացում և ենթադրյալ ընտրակեղծիքների պատշաճ հետաքննություն»,- ասված է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև կարդում ենք, որ քվեարկության արդյունքների հրապարակումից հետո ԵՄ 15 կառավարությունների ներկայացուցիչներ խորը մտահոգություն են հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ և դատապարտել ազատ և արդար ընտրությունների միջազգային չափանիշների խախտումը։ «Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորները նաև մատնանշել են միջազգային դիտորդների կողմից հայտնաբերված խախտումները և պահանջել պատշաճ հետաքննել նշված խախտումները»,- ասվում է հաղորդագրությունում։

Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևը քվեարկության կդրվի նոյեմբերի 25-28-ի լիագումար նիստում։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» օգտին քվեարկել է ընտրողների 53,93%-ը (1 120 011 ընտրող)։ Այս արդյունքի լեգիտիմությունը չեն ճանաչում ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները, որոնց միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  • «Կոալիցիա հանուն փոփոխությունների» - (11.037%)
  • «Միասնություն-Ազգային շարժում» - (10․164%)
  • «Ուժեղ Վրաստան» - (8․814%)
  • «Գախարիան հանուն Վրաստանի» - (7․771%)

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես կարծում է, որ ընտրությունները «ամբողջովին կեղծվել են»։ Նրա խոսքով՝ Վրաստանը դարձել է «ռուսական հատուկ գործողությունների զոհ»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։