«Նոր խորհրդարանի ձևավորման առաջին օրվանից, երբ այս չորս կուսակցությունների ստեղծած մեծամասնությունը մտնի խորհրդարան, դա կնշանակի բոլոր այն օրենքների չեղարկում, որոնք ուղղակիորեն հակասում են ոչ միայն եվրոպական առաջարկություններին, մարդու իրավունքներին, այլ նաև մեր ապագային, մեր արժեքներին, և որոնք պետք է անհապաղ չեղարկվեն: Ազատ պետք է արձակվեն բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցել են մարտին տեղի ունեցած ցույցերին և ձերբակալվել կամ տուգանվել են։ Այս առումով արդարությունը պետք է արագ վերադարձվի»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Նրա խոսքով՝ առանց վրացական խարտիայի կողմից ամրագրված բարեփոխումների, որոնք ներառում են դատարանը, հակակոռուպցիոն գործողությունները և ընտրական միջավայրը, երկիրը չի կարող առաջ շարժվել։
«Արդարությունը նաև դատարանի վերականգնումն է, կլանից ազատելը, որ ընտրություններից առաջ, մեկ օրվա ընթացքում դատարանը չորոշի, որ բյուջեի հանդեպ ունեցած 64 մլն պարտքը կչեղարկի պատգամավորներից մեկի հոր համար կամ ուրիշի։ Սա է դատարանը և արդարադատությունը։ Եվ սա այն պարտավորությունն է, որ ստանձնել են չորս կուսակցությունները։ Առանց դատարանի, առանց իրական հակակոռուպցիոն միջոցառումների և առանց նոր ընտրական միջավայրի ստեղծման երկիրը չի կարող առաջ գնալ։
Ինչո՞ւ խարտիա: Ինչի մասին քիչ են խոսում, իսկ հիմա ուզում եմ ձեզ ասել, որ այս չորս շաբաթվա ընթացքում թույլ չեմ տա, որ գիշեր-ցերեկ չխոսեն խարտիայի մասին, քանի որ, ըստ էության, խարտիան միասնության գործիք է։
Այս կուսակցությունների միջև այլ գործիք չկա։ Խարտիան գործողությունների ծրագիր է՝ Եվրոպա վերադառնալու այն ճանապարհը, որտեղ նրանք կանգնեցրին մեզ, և այժմ նրանք ուզում են մեզ ընդհանրապես հեռացնել ճանապարհից: Խարտիան այն է, ինչը մեզ տալիս է շատ իրական և կոնկրետ լուծումների նախագիծ:
Մենք ունենք շատ պարզ ընդհանուր ծրագիր, ընդհանուր նպատակ և հարաբերությունների մոդել, որը հավանաբար արդեն սկսվել է միմյանց հետ, որը մենք պետք է պահպանենք: Եթե ինչ-որ տեղ խնդիր լինի, ես էլ այնտեղ կլինեմ։
Մենք բոլորս պետք է գնանք ընտրությունների, բոլորս պետք է պաշտպանենք մեր ընտրությունը, բայց ընտրության պաշտպանությունը արվում է նախապես, դա արվում է մոբիլիզացմամբ, ընտրությունների գնալով, լինի այստեղ, թե դրսում, և ես գիտեմ, որ դա այնտեղ շատ դժվար է լինելու, և սա ցուցիչ է, թե որքան է իշխանությունը վախենում իր սփյուռքից, այն մարդկանցից, ովքեր դրսից օգնում են այս երկրին և այս մարդկանց չեն տալիս այն տարրական իրավունքը, որը կոչվում է ընտրելու իրավունք։ Երբ ընտրատարածքներ չես բացում, երբ կռվում ես որպես ԱԳՆ, որպես ԿԸՀ, երկուսն էլ մեղավոր են, և այս ամենը պետք է պարզվի դատարանում։ Սա տոտալ խտրականություն է և անընդունելի է ժողովրդավարական երկրում։ Այս ամենը շտկման կարիք ունի»,- ասել է նախագահը։