Եվրոպական միությունը մեծացնում է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Եվրոպական միության արտաքին գործերի խորհրդի որոշմամբ՝ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության կազմը 138 հոգուց կհասնի 209-ի։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ինչպես գիտեք, մենք ներկայում աշխատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ Հայաստանը հստակ տեսնում է մեզ հետ համագործակցության ավելացման առավելությունները, և մենք պատրաստ ենք դրական արձագանքել։ Որպես այս աճող համագործակցության առաջին քայլ՝ Արտաքին հարաբերությունների խորհուրդը համաձայնեց ուժեղացնել մեր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ ավելացնելով մեր ներկայությունը տեղում 138-ից դարձնելով 209։ Սա առաքելության զգալի աճ է և հանդիսանում է Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի կայունության բարձրացման միջոց»,- ասել է Բորելը։

Եվրամիության բարձր ներկայացուցչի խոսքով, այժմ տարածաշրջանում խաղաղության հասնելու եզակի հնարավորություն կա, և իրենք շարունակելու են աշխատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։

«Այն փաստը, որ մենք որոշեցինք մեծացնել առաքելության չափը, զգալիորեն ցույց է տալիս մեր հավատարմությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կայունությանը և կարևոր ներդրում է խաղաղության ջանքերում»,- ասել է Բորելը։

Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը (EUMA) տեղակայվել է 2023 թվականի փետրվարին երկու տարի ժամկետով։ Միջազգային դիտորդներն աշխատում են միայն Հայաստանի տարածքում՝ նպաստելու Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ ԵՄ առաքելության տեղակայմանը նախորդել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումները, այդ թվում՝ Ադրբեջանի ներխուժումը հայկական տարածք, որի արդյունքում երկու կողմից էլ հարյուրավոր զոհեր են գրանցվել։

Ամիսներ շարունակ Ադրբեջանն ու Հայաստանը Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղ բանակցություններ են վարում։ Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են գերիների փոխանակման շուրջ՝ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինվորի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի։ Բացի այդ, երկու երկրների ղեկավարները հաստատել են, որ մտադիր են «կարգավորել հարաբերությունները և խաղաղ համաձայնագիր կնքել՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա»։

Սեպտեմբերին, երբ Ադրբեջանը վերականգնեց Լեռնային Ղարաբաղի տարածքի հանդեպ ամբողջական վերահսկողությունը և հայտարարեց ինքնիշխանության վերականգնման մասին, էթնիկ հայերը զանգվածաբար լքեցին տարածաշրջանը և տեղափոխվեցին Հայաստան: Որպես պատճառ նրանք նշում են ադրբեջանական իշխանությունների կողմից հետապնդումների վախը։ Ղարաբաղում ընդհանուր առմամբ ապրում էր 120 հազար մարդ։

Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրաման է ստորագրել, ըստ որի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվելու են բոլոր «պետական ​​կառույցներն ու կազմակերպությունները», իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» (Արցախը) կդադարի գոյություն ունենալ։

Իլահ Ալիևը հայտարարել է «Ազատագրված տարածքներ մեծ վերադարձի պետական ​​ծրագրի» մասին, որի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում է 140 հազար ադրբեջանցիների վերադարձ Ղարաբաղ։

Հայաստանի քննիչ հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին «Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում» Լեռնային Ղարաբաղում զոհվել է ավելի քան 200 զինվորական և քաղաքացիական անձ։ Մինչ այժմ անհետ կորած է համարվում 12 քաղաքացի և 30 զինծառայող։ Քննիչ հանձնաժողովում նշում են, որ խոշտանգումների է ենթարկվել առնվազն 14 մարդ, որոնցից 12-ը զինծառայողներ։ Մարտական ​​գործողությունների արդյունքում զոհվել է 3 երեխա, 231 զինվոր և 80 խաղաղ բնակիչ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):