Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով` մինչև 2026 թվականը «Մեծ վերադարձ դեպի ազատագրված տարածքներ պետական ծրագրի» շրջանակներում ակնկալվում է 140 հազար մարդու վերադարձ Ղարաբաղ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Հուլիսի 21-ին Շուշի քաղաքում գլոբալ մեդիա ֆորումի ընթացքում ելույթի ժամանակ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը հաստատել է ավելի քան 30 քաղաքների և գյուղերի գլխավոր հատակագծերը, և շատ գյուղերի հիմքերն արդեն դրվել են։
«Առաջիկա երեք տարիների ընթացքում մենք ավելի քան 150 հազար մարդ կվերադարձնենք թե՛ Ղարաբաղ, թե՛ Արևելյան Զանգեզուր։ Հիմա աշխատանքների նախապատրաստական փուլում ենք, ինչպես ասում են, քանի որ նախագծման և մրցութային ընթացակարգերը բավականին ժամանակ են պահանջում։ Վստահ եմ, որ նախկին տեղահանվածները դա հասկանում են։
Մինչև 2026 թվականը սպասվում է, որ միայն Ղարաբաղի տարածաշրջան կվերադառնա 140 հազար մարդ։ Արդեն հույս ունեմ, որ հաջորդ տարի առաջին բնակիչները կգան ու կհաստատվեն Շուշի քաղաքում։
Մենք իսկապես ցանկանում ենք լավագույն պայմաններ ապահովել այն մարդկանց համար, ովքեր 30 տարվա ընթացքում ֆիզիկական ու բարոյական վնաս են կրել»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահի խոսքով` կառավարության խնդիրն առաջին փուլում 8 քաղաքների և մոտ 100 գյուղերի վերակառուցումն է։ «Մեծ վերադարձի ծրագրի» շրջանակներում ենթակառուցվածքների և քաղաքաշինության համար նախատեսված ծախսերը մինչև տարեվերջ կկազմեն մոտավորապես 7 միլիարդ դոլար:
«Օկուպացիայից տուժած մեկ միլիոն մարդ պետք է վերադառնա իր պապենական հողերը։ Այստեղ պետք է նշեմ, որ մինչ վերականգնման աշխատանքները սկսելը, մենք ոչ պաշտոնական հարցում ենք անցկացրել նախկին տեղահանվածների շրջանում՝ պարզելու, թե արդյոք նրանք մտադիր են վերադառնալ իրենց պապենական հողերը։ Լավ նորությունն այն է, որ տեղահանվածների ճնշող մեծամասնությունը դրական պատասխան է տվել այս հարցին»,- ասել է Իլհամ Ալիևը։
Ադրբեջանը և Հայաստանը երկու պատերազմ են մղել Լեռնային Ղարաբաղում՝ 1990-ականներին և 2020 թվականի աշնանը։ 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմը, որը երկու կողմերից խլեց ավելի քան 6 500 զինվորի կյանք, ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ կնքված համաձայնագրով։ Պայմանագրով Հայաստանը զիջեց այն տարածքի մի մասը, որը վերահսկում էր տասնամյակներ շարունակ։ Շուշի քաղաքը՝ համանուն շրջանի կենտրոնն է, և 1992 թվականից մինչև Ղարաբաղի երկրորդ պատերազմը գտնվում էր հայերի վերահսկողության տակ։