Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հեռախոսով զրուցել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Անտոնիո Կոստան X հարթակում գրում է, որ իրենք դատապարտում են բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ։
«Կառավարության գործողությունները դեմ են ժողովրդի կամքին։ Եվրամիությունը կանգնած է վրաց ժողովրդի կողքին»,- գրել է Կոստան։
Դեկտեմբերի 1-ին Կայա Կալասը նույնպես X-ում գրել է Վրաստանում տեղի ունեցող զարգացումների մասին։
«Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի և եվրոպական ապագայի հարցում նրա ընտրության կողքին։ Մենք դատապարտում ենք ցուցարարների նկատմամբ բռնությունը և ցավում ենք իշխող կուսակցության ազդանշաններից, որ նրանք չեն շարունակում Վրաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն, և որ երկիրը գտնվում է ժողովրդավարական նահանջի ճանապարհին։
Դա ուղղակի հետևանքներ կունենա Եվրամիության կողմից»,- ասել է Կալասը։
Նոյեմբերի 28-ին Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն բնակչությանը տեղեկացրել է «Վրացական երազանքի» որոշման մասին, որ Վրաստանը մինչև 2028 թվականի ավարտը օրակարգ չի մտցնի անդամակցության բանակցություններ սկսելու հարցը և կհրաժարվի ԵՄ բյուջետային դրամաշնորհներից։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշված որոշումը գնահատել է որպես «սահմանադրական հեղաշրջման» վերջնական կետ և ասել, որ ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել իր ժողովրդին։
Կոբախիձեի հայտարարությանը հաջորդել են բազմահազարանոց բողոքի ցույցերը։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները ճնշում ու դաժան ծեծի են ենթարկում հանրահավաքի մասնակիցներին, ինչպես նաև լրագրողներին։ Բողոքի առաջին երեք օրերի ընթացքում ձերբակալվածների թիվը գերազանցել է 200-ը։
