ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ Նրա հետ միասին Թբիլիսիում են գտնվում Մարդու իրավունքների և օրենքի գերակայության, ինչպես նաև ժողովրդավարության և մարդու արժանապատվության գլխավոր տնօրինությունների ղեկավարները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 6 Քիմիական նյութերի օգտագործումը ցուցարարների դեմ անօրինական էր և վտանգավոր․ ՎԵԻԱ
Եվրախորհրդի տարածած հայտարարության համաձայն՝ Ալեն Բերսեն ողջունում է ընդդիմության առաջնորդներ Նիկա Գվարամիայի և Ալեքսանդր Էլիսաշվիլիի ազատ արձակումը։ Այցի շրջանակներում գլխավոր քարտուղարը կհանդիպի նրանց, ինչպես նաև ընդդիմության և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների հետ։
Այցի մասին տեղեկությունը տարածել է նաև Վրաստանի ոչ լեգիտիմ կառավարության վարչակազմը։ Վարչակազմի տվյալներով՝ «այցի շրջանակներում Ալեն Բերսեն հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի, ընտրված նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ»։
Ըստ Եվրախորհրդի, այցն անցկացվում է քաղաքական և սոցիալական լարվածության պայմաններում, որն ուղեկցվում է քաղաքական դիսկուրսի ծայրահեղ բևեռացմամբ և վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած բռնության փաստերով։
«Այցի նպատակն է ապահովել անհրաժեշտ պայմաններ Եվրոպայի խորհրդի և Վրաստանի միջև համագործակցության շարունակման համար՝ կազմակերպության արժեքներին և սկզբունքներին լիովին համապատասխան։
Վրաստանը, որը Եվրոպայի խորհրդի անդամ է 1999 թվականից, պարտավոր է հարգել կազմակերպության հիմնարար սկզբունքները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն և օրենքի գերակայություն։
Այս սկզբունքները, որոնք ամրագրված են Եվրոպայի խորհրդի կանոնադրության մեջ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում (ՄԻԵԴ), վճռորոշ են Եվրոպայում կայունության և խաղաղության ապահովման համար: Գլխավոր քարտուղարն օգտվելով առիթից՝ հստակորեն կրկնել է այս ուղերձը Վրաստանի նախագահի և վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Այս լարված և մտահոգիչ համատեքստում Եվրոպայի խորհուրդը կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ լարվածության հետագա աճից։ Այն նաև կոչ է անում իշխանություններին զերծ մնալ ուժի անհամաչափ կիրառումից և հարգել հիմնական ազատությունները, հատկապես՝ արտահայտվելու և հավաքների ազատությունը: Այս սկզբունքներն անհրաժեշտ են երկրի կայունության և Վրաստանի ժողովրդի ակնկալիքները բավարարելու համար»,- ասված է Եվրոպայի խորհրդի հայտարարության մեջ։
Եվրոպայի խորհուրդը նշում է, որ Վրաստանի համար 2024-2027 Գործողությունների ծրագիրը նպատակ ունի ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, խթանել մարդու իրավունքները և ապահովել դատական անկախությունը։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է այդ աջակցությունը հարմարեցնել տեղում իրականությանը և միևնույն ժամանակ ակտիվորեն համագործակցել քաղաքացիական հասարակության հետ։
Ալեն Բերսեի այցը Վրաստան կավարտվի դեկտեմբերի 21-ին։
