Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է արել վերանայել Ռուսաստանի Դաշնությունում և այլ երկրներում նախագահ Վլադիմիր Պուտինին ընդդիմացող քաղբանտարկյալների գործերը և ազատ արձակել նրանց։ Վեհաժողովը հոկտեմբերի 13-ին ընդունված բանաձևում որպես այդպիսի քաղբանտարկյալ է համարել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Բանաձևում նշվում է, որ Ռուսաստանում ավելանում են բռնաճնշումները, հետապնդվում կամ սպանվում են դեմոկրատ գործիչները, քայքայվում է ընդդիմադիր կուսակցությունների համակարգը, արդարադատությունը անկախ չէ, բազմաթիվ լրատվամիջոցներ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ փակ են։
«Չնայած վերջին տարիներին ընդունված բազմաթիվ վնասակար օրենքներին, ամբողջ երկրում հակապատերազմական ցույցեր ու բողոքի ցույցեր են բռնկվել: Պատերազմը քննադատելու համար քրեական հետապնդման ենթարկված ամենահայտնի հասարակական գործիչներից է Վլադիմիր Կարա-Մուրզան, ով կալանավորված է 2022 թվականի ապրիլից։ 2022 թվականի հոկտեմբերի 10-ին Վեհաժողովը պատիվ ունեցավ պարոն Կարա-Մուրզային շնորհել 2022 թվականի Վացլավ Հավելի մրցանակը՝ հաստատելով իր աջակցությունը խաղաղ, ժողովրդավարական Ռուսաստան ստեղծելու նրա խիզախությանն ու պայքարին։ Վեհաժողովը Ռուսաստանի իշխանություններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել Վլադիմիր Կարա-Մուրզային։
Վեհաժողովը նաև կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը և այլ երկրներին վերանայել նախագահ Պուտինին ընդդիմացող այլ քաղբանտարկյալների (այդ թվում՝ Ուկրաինայի քաղաքացի և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի) գործերը և ազատ արձակել նրանց»,- ասված է բանաձևում։
Քվեարկությանը մասնակցած 100 խորհրդարանականներից 99-ը կողմ է արտահայտվել այն բանաձևին, որը վերաբերում է Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի սրմանը և որով ռուսական ներկայիս ռեժիմը ահաբեկիչ է հռչակվում։ Դրանում 56 անդամ պաշտպանել է, իսկ 27-ը դեմ են եղել Պուտինին ընդդիմացող քաղբանտարկյալների գործերը վերանայելու և ազատ արձակելու արձանագրությանը։
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ԵԽԽՎ բանաձևն անարդար է անվանել. «56 ձայնով որոշակի փոփոխություն մտցվեց 600 հոգանոց վեհաժողովում, որտեղ նշվում է Միխեիլ Սահակաշվիլին։ Սա, ընդհանուր առմամբ, տխուր իրադարձություն է, թեև մեզ ոչինչ չի զարմացնում այն բանից հետո, երբ մի քանի ամիս առաջ Եվրախորհրդարանը ավելի քան 300 ձայնով բոլորովին անարդարացի բանաձև ընդունեց»,- ասել է նա։
Կոբախիձեի խոսքով, 56 խորհրդարանականների մեծ մասը եղել են ուկրաինացի պատգամավորներ, ինչը, ինչպես նա է ասում, «հատկապես տխուր և ցավալի է», քանի որ Վրաստանը «բացարձակապես բոլոր ձևաչափերով, քաղաքականապես» պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, նրա տարածքային ամբողջականությունը և դատապարտում է Ռուսաստանի ագրեսիան:
2004-2013 թվականներին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ներկայում Ուկրաինայի քաղաքացի է։ Նա Վրաստան է վերադարձել մեկ տարի առաջ և ձերբակալվել Թբիլիսիում 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախորդ օրը։
Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է վեց տարվա ազատազրկման՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված Սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցներին ներում շնորհելու գործերով։ Սաակաշվիլին մեղադրվում է նաև «Իմեդի» հեռուստաընկերության, նոյեմբերի 7-ի բողոքի ակցիան ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման գործերով։
Սաակաշվիլին մեղադրանքները համարում է քաղաքական դրդապատճառներ։ Նա հացադուլ է հայտարարել ձերբակալության օրը։ Երկարատև հացադուլի հետևանքով նրա առողջական վիճակը վատացել է։ Նա նախ բուժվել են Գորիի զինվորական հոսպիտալում, ապա վերադարձվել բանտ։ Մայիսի 12-ից Վրաստանի երրորդ նախագահը տեղավորվել է քրեակատարողական ծառայության «Վիվամեդ» բժշկական կլինիկա։ Փաստաբանի խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը ծանր է՝ նա չի կարող ուտել, հրաժարվել է դեղորայքից։ Ընտանիքի անդամները պահանջում են հետաձգել Սաակաշվիլիի պատիժը, իսկ նրան բուժման նպատակով տեղափոխել արտերկիր։