Ֆիզիկական առճակատման, սպառնալիքների, բռնության դեպքեր են գրանցվել 38 տեղամասերում, 139 տեղամասերում եղել են չարտոնված անձինք»,- ասել է «Քո ձայնը Եվրամիությանը» հիմնադիր Լոնդա Թոլորաիան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Նրա խոսքով, ընտրական գործընթացն ընթանում է դիտորդների և լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության և ճնշումների, դիտորդական աշխատանքների իրականացմանը միջամտելու, ինչպես նաև քվեարկության գաղտնիության խախտումների, նշման պարտավորության չկատարման, ընտրողների ստուգման գործընթացի էական խախտումների ֆոնին։
«Մինչև ժամը 16:00-ն տեղեկություն ենք ստացել 1227 տեղամասերից։ Մեր դիտորդների տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խախտվել է գծանշման կանոնը, և 70 տեղամասերում քվեարկություններ են կատարվել առանց գծանշման։ 47 տեղամասերում խախտվել է քվեարկության գաղտնիությունը, 139 տեղամասում եղել են չարտոնված անձինք, 38 տեղամասերում արձանագրվել են նաև ֆիզիկական առճակատման, սպառնալիքների, բռնության դեպքեր։ Այն տեղամասերում, որտեղ քվեարկությունն իրականացվում է էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ, 133 տեղամասերում հայտնաբերվել են էլեկտրոնային տեխնոլոգիաների հետ կապված տարբեր տեսակի սխալներ, իսկ 92 տեղամասերում էլեկտրոնային ընթացակարգերը պարզ ու հասկանալի չեն եղել ընտրողների համար, ինչի պատճառով էլ քվեարկության ընթացքը հետաձգվել է։ Նաև ստուգող մեքենայի միջոցով 11 տեղամասերում հայտնաբերվել են ընտրողների ստուգման խախտումներ, իսկ 61 տեղամասերում մեր դիտորդներին թույլ չեն տվել դիտարկել»,- ասել է Թոլորաիան։
«Իմ Ձայնի» տվյալներով՝ Շիդա Քարթլիում, մասնավորապես՝ Քարելիում, Կասպիում, Գորիում, ինչպես նաև Քվեմո Քարթլիում, մասնավորապես՝ Մառնեուլիում և Բոլնիսում, մեծ թվով գծանշման/ստուգման ընթացակարգի չկատարում, միջամտություն է եղել։ Ստուգման գործընթացի դիտարկմամբ Թբիլիսիում հայտնաբերվել է մակնշման հեղուկ / ապարատային խափանում:
Շիդա Քարթլիում և Քվեմո Քարթլիում ընտրախախտումների ծանրությունն ու քանակը, որոնք ներառում էին գծանշման/ստուգման ընթացակարգի չկատարումը, ստուգման գործընթացի դիտարկմանը խոչընդոտելը, նշագծման հեղուկի/մեքենայի անսարքությունը և դիտորդների նկատմամբ բռնությունը և տեղամասերից վտարումը, միասին հիմնավոր կասկածներ են ստեղծում այս մարզերում համակարգված ընտրական մանիպուլյացիաների վերաբերյալ։ Նույն մարզերում որպես խնդիր են բացահայտվել քվեարկության գաղտնիության խախտման դեպքերը։
Համակարգային խնդիր է մնում մեր դիտորդներին թույլ չտալ ստուգող մեքենաները դիտարկել կասկածելի ընտրողներին հայտնաբերելու նպատակով, հատկապես Շիդա Քարթլիում։
Տեղամասերից դուրս գրանցվում է իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» համակարգողների կողմից ընտրողների ներկայանալու գրանցում նրանց անձնական տվյալների միջոցով, ինչը հանդիսանում է ընտրողների կամքի դրսևորման վերահսկողություն և անօրինականություն։
Բացահայտվել են հանձնաժողովի անդամների կողմից ընտրողներին «Վրացական երազանքի» օգտին քվեարկելու ակնարկներ։
Այս պահին ընտրողների մասնակցությունը բարձր է նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ։ Գրեթե բոլոր ընտրատեղամասերում հերթեր են ֆիքսված. Ընտրողների ակտիվությունը հատկապես բարձր է արտասահմանում բացված ընտրատեղամասերում:
Այս պահին Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասում քվեարկությունը դադարեցվել է քվեաթերթիկների լցոնման փաստի պատճառով, ինչը դիտարկել է կոալիցիայի դիտորդը։ Չնայած ընտրատեղամասի տեխնիկայի վնասին, Բաղդաթիի 23-րդ ընտրատեղամասում ընտրական գործընթացը շարունակվում է։
«Տեղամասային ընտրական հանձնաժողովներում այս պահին ներկայացվել է 184 բողոք, տարածքային ընտրական հանձնաժողովում՝ 27, գրանցամատյանում գրանցված է 133 դիտողություն»,- ասված է դիտորդական միության հայտարարության մեջ։