Ֆրանսիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը հղիության կամավոր ընդհատման (աբորտի) իրավունքը ներառել է սահմանադրության մեջ։ Խորհրդարանի երկու պալատների 780 անդամներ մարտի 4-ին Վերսալի պալատում կայացած արտահերթ նիստում կողմ են քվեարկել սահմանադրական փոփոխությանը, դեմ են եղել 72 պատգամավորներ և սենատորներ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Սահմանադրության մեջ գրվել է, որ Ֆրանսիայում երաշխավորված է հղիության արհեստական ընդհատման ազատությունը։ Երկրի վարչապետ Գաբրիել Ատալի խոսքով՝ սա առաջին հերթին ուղերձ է բոլոր կանանց՝ «Ձեր մարմինը պատկանում է ձեզ»։
Հունվարի վերջին օրենքի նախագծին սատարել է խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորների բացարձակ մեծամասնությունը։ Համարվում էր, որ Սենատի աջակցությունը ստանալն ավելի դժվար կլինի, քանի որ շատ սենատորներ աբորտը չէին համարում սահմանադրության մեջ ներառելու հարց, քանի որ Ֆրանսիայում այս ընթացակարգի համար սահմանափակումներ չկան: Հղիության արհեստական ընդհատումը երկրում օրինական է 1975 թվականից։
Կաթոլիկ եկեղեցին դեմ է եղել փոփոխություններին։ Քվեարկությունից հետո Վատիկանը հայտարարել է, որ «մարդու կյանքը խլելու «իրավունք» չի կարող լինել։
Նախագահ Էմանուել Մակրոնն անցյալ տարի խոստացել էր աբորտի իրավունքը ներառել սահմանադրության մեջ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2022 թվականին Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը դաշնային մակարդակով վերացրեց աբորտի իրավունքը։ Որոշմանը հաջորդել են բողոքի զանգվածային ցույցեր ողջ երկրում։
2022 թվականին անցկացված հարցման համաձայն՝ ֆրանսիացիների 86%-ը կողմ է աբորտի իրավունքը սահմանադրության մեջ ներառելուն։
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ 12 շաբաթից ավելի տևողությամբ հղիության ընդհատումն արգելվում է, բացառությամբ առանձին դեպքերի։
