Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալիի շրջանի այսպես կոչված նախագահ Ալան Գագլոևը ժամանել է Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի Մելիտոպոլ քաղաք, որտեղ նա հանդիպել է հատուկ գործողությանը մասնակցող օս մարտիկներին և կամավորներին։ Գագլոևը շնորհակալություն է հայտնել նրանց «այն խիզախության ու հերոսության համար, որ նրանք ամեն օր ցույց են տալիս»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Այսպես կոչված Հարավային Օսիայի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Բոսիկովայի խոսքով՝ Գագլոևն իր հայրենակիցներին տվել է տեխնիկական սարքավորումներ և ռազմական տեխնիկա, ինչպես նաև առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ և պարենային ապրանքներ։
«Նախագահը առաջնագծում գտնվող Մելիտոպոլ քաղաքում գտնվելու ընթացքում համոզվել է, որ մարտիկներն ապահովված են իրենց մարտական խնդիրները կատարելու համար անհրաժեշտ ամեն ինչով։ Հատուկ գործողության մեկնարկից հետո պետության ղեկավարը կապի մեջ է Օսիայից մեկնած մարտիկների հետ և լավ գիտի իրավիճակը, գիտի, թե ինչ է նրանց առաջին հերթին անհրաժեշտ»,- ասել է Բոսիկովան։
2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի զինված ուժերի կողմից գրավված առաջին քաղաքներից է Մելիտոպոլը։ Այն մնում է օկուպացված մինչ օրս: Սեպտեմբերի վերջին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Զապորոժիեի` դաշնությանը միանալու պայմանագիրը, Ալան Գագլոևն ասել էր, որ «Ռուսաստան վերադառնալը պատմական և մարդկային արդարության վերականգնումն է»։
Ուկրաինայում ռուսական կողմում կռվում են Ցխինվալիի շրջանում տեղակայված Ռուսաստանի չորրորդ ռազմաբազայի զինծառայողներն ու կամավորները։ Այս ընթացքում պատերազմում զոհվել է Ցխինվալիից մեկնած մոտ 20 մարդ։
Այս թեմայով՝
Եվրախորհրդարանը հաստատել է օկուպացված շրջաններում տրված ռուսական անձնագրերի չճանաչումը
