Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պարզաբանել է Ուկրաինայի պատերազմում զոհված վրացի մարտիկների մասին արված հայտարարությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Խեղճ» տերմինը կարող է, երբ մարդ... չգիտեմ, գուցե միայն ես եմ... ես այս բառը շատ եմ օգտագործում։ Հաճախ կարելի է պարզապես օգտագործել այս տերմինը կյանքից հեռացած մարդու մասին խոսելիս՝ լինի դա սիրելի անձնավորություն, հարազատ կամ մեկ ուրիշը: Մարդը, մահանում է, կարող է խղճահարություն առաջացնել և անկեղծորեն արտահայտես զգացմունքները: Սա հույզերի արտահայտում է, իսկ հույզերի արտահայտման համար մարդուն հարցնել, թե ինչո՞ւ օգտագործեցիր այդ բառը, ուղղակի...»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով՝ լրագրողները սխալ են մեկնաբանել իր խոսքերը. «Մեր համաքաղաքացիներին պատերազմի կուսակցության ներկայացուցիչներն են տանում Ուկրաինա»։
«Ինձ ճանաչողները գիտեն իմ վերաբերմունքը համազգեստով մարդկանց նկատմամբ՝ ես եղել եմ ներքին գործերի նախարար, պաշտպանության նախարար, երկու անգամ վարչապետ եմ։ Իմ վերաբերմունքը, հարգանքս, առհասարակ, ուշադրությունս բոլորին է հայտնի՝ թե՛ գործող, թե՛ նախկին, թե՛ վետերաններին, թե՛ մեր հերոս զինվորների ընտանիքներին։ Երկրորդ՝ ուզում եմ ասել, որ իմ ասածը սխալ է հասկացվել, և դուք մեղավոր եք, որ սխալ եք մեկնաբանել, իբր ես բոլոր մարդկանց, ովքեր այսօր կռվում են Ուկրաինայում, անվանել եմ «Ազգային շարժման» անդամներ։ Դուք բոլորդ տարածեցիք սա։
Նորից կբացատրեմ, որ լրիվ պարզ լինի։ Պետք է առանձնացնել: Բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ տարբեր լրատվամիջոցներով այս երկու օրվա ընթացքում հնչել են կոնկրետ անուններ։ Կան կոնկրետ ազգանուններով ու անուններով մարդիկ, որոնք անմիջականորեն կապված են «Ազգային շարժման» ու Սաակաշվիլիի հետ։ Ես ձեզ փաստ եմ ասում:
Կան մարդիկ՝ նախկին զինվորականներ, ոստիկաններ, միգուցե հասարակ քաղաքացիներ, ովքեր պատերազմի են գնում իրենց համոզմունքներով, իրենց ոգով, իրենց իդեալիստական կեցվածքով։ Սա նրանց որոշումն է։ Իհարկե, ես նրանց մասին չեմ ասել, որ այս բոլոր մարդկանց տարել են՝ կազմակերպված «Ազգային շարժում» կուսակցության կողմից։
Ես ասացի և նորից կկրկնեմ, պետք է տարբերակել. կա մի կատեգորիա, մի քանի տասնյակ մարդիկ, որոնք, այո, Սաակաշվիլիի պատերազմի կուսակցությունից են, այն կուսակցությունից, որը մեր տարածքները կորցրեց և ռուս օկուպանտին հանձնեց ռազմավարական օբյեկտներ, նրանք են տարել և կազմակերպել այդ ամենը։ Նրանցից ոմանք դեռ կուսակցության ակտիվ անդամներ են։ Օրինակ՝ Մամուլաշվիլին, ով «Վրացական լեգեոնի» ղեկավարն է, Սաակաշվիլիի շատ մեծ կողմնակիցն է։ Նրա քույրը ԱԺ պատգամավոր էր «Ազգային շարժումից»։ Այս մարդը ներգրավվում է միջազգային կոնֆերանսների մեջ, ասում է, որ այնտեղ պատերազմում է և այլն։
Նախ սա այն է, ինչ ես հասկանում եմ, ուզում եմ դիմել այս մարդուն, Մամուլաշվիլիին և նրա նմաններին, ովքեր շահագրգռված են քաղաքականությամբ. Աստված թող քեզ հնարավորություն տա պատերազմելու, բայց այս կուսակցական միացումները, առավելևս մի քանի մարդում միացումներ եմ լսել ձեր հեռուստատեսությամբ, պատերազմի ճակատից քաղաքական հայտարարություններ են անում, չգիտեմ՝ ընդհանրապես սա ի՞նչ ոճ է: Ուզում եմ մաղթել բոլորին՝ Ուկրաինայում կռվող մեր քաղաքացուն՝ անկախ իրենց քաղաքական հայացքից, առողջություն և խաղաղ վերադարձ իրենց ընտանիքներ, մեզ մոտ՝ Վրաստան։ Սա է մեր հիմնական անկեղծ ցանկությունը»,- ասել է վարչապետը։
Ուկրաինայում «Վրացական լեգեոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին արձագանքել է Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությանը: Նրա խոսքով, ինքը երբեք որևէ կուսակցության անդամ չի եղել, և Ղարիբաշվիլիի գործը չէ, թե որտեղ և ինչ հայտարարություն կանի։ Մամուլաշվիլիի խոսքով՝ «Վրացական լեգեոնը» ուկրաինական բանակի ամենամեծ արտասահմանյան ստորաբաժանումն է։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայում վեց վրացի է սպանվել: 27-ամյա Ջաբա Խոփերիան զոհվել է դեկտեմբերի 1-ին Կիևի մարզում, հինգ մարտիկ՝ Բադրի Մարկելիան, Ռոմեո Կվարացխելիան, Ռոմեո Փիչխաիան, Մերաբ Ալադաշվիլին և Ավթո Ռուռուան զոհվել են դեկտեմբերի 3-ին՝ Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքում։
Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմն արդեն 34 վրացի զինվորի կյանք է խլել։