Գախարիայի կուսակցությունը կոչ է անում դատախազությանը հետաքննություն սկսել Գիվի Միքանաձեի դեմ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը կոչ է անում դատախազությանը հետաքննություն սկսել «Վրացական երազանքի» գործող պատգամավոր Գիվի Միքանաձեի կողմից հանցագործությանը հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Միքանաձեն դեռ չի արձագանքել Գախարիայի կուսակցական հայտարարությանը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ինչպես այսօր կայացած ճեպազրույցում է հայտարարել կուսակցության անդամ Լևան Գոգիչաիշվիլին, հավանական է, որ N5 քրեակատարողական հիմնարկում 2006 թվականին այսպես կոչված բունտը ճնշելու վերաբերյալ ընդունված որոշումները համաձայնեցվել են Գիվի Միքանաձեի հետ, ով այն ժամանակ Վրաստանի արդարադատության փոխնախարարն էր։

«2006 թվականի մարտի 27-ին Վրաստանի 5-րդ քրեակատարողական հիմնարկում այսպես կոչված բունտի ժամանակ հատուկ նշանակության ջոկատի անդամների կողմից ավտոմատ տեսակի զենքերից քաոսային կրակոցների արդյունքում սպանվել է 7 բանտարկյալ, վիրավորվել՝ 22-ը։ Բանտարկյալների կյանքին սպառնացող և անմարդկային վերաբերմունքը հատուկ ջոկատայինների կողմից շարունակվել է նույնիսկ անկարգությունը ճնշելուց հետո: Բաչո Ախալաիան, ով ղեկավարել է այսպես կոչված բունտի արյունալի ճնշումը, եղել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը։ Նշված հանգամանքները հաստատվում են ինչպես Ստրասբուրգի դատարանի 2020 թվականի ապրիլի 2-ի որոշումներով, այնպես էլ վրացական դատարանների կողմից։

Այս ծանր իրադարձությունների ժամանակ Վրաստանի արդարադատության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր խորհրդարանի պատգամավոր Գիվի Միքանաձեն, որի անմիջական վերահսկողության ոլորտը քրեակատարողական համակարգն էր։ Ըստ այդմ, իրավաչափ է ենթադրել, որ այն ժամանակ Գիվի Միքանաձեն տեղյակ է եղել բանտում տեղի ունեցող զարգացումներից և նրա հետ համաձայնեցրել են որոշումները։ Այս տեղեկատվությունը, որը եղել է հրապարակային և հասանելի թե՛ հանրությանը, թե՛ քննչական մարմիններին, ակնհայտորեն պարունակում է հնարավոր հանցագործության նշաններ, ինչը պարտավորեցնում է քննչական մարմիններին անհապաղ սկսել նախաքննություն։ Ըստ այդմ, մենք կոչ ենք անում դատախազությանը հետաքննություն սկսել «Վրացական երազանքի» պատգամավոր Գիվի Միքանաձեի կողմից հանցագործությանը հնարավոր մասնակցության առնչությամբ»,- ասել է Լևան Գոգիչաիշվիլին։

Նրա խոսքով՝ «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունը կշարունակի տեղեկատվություն տրամադրել «Վրացական երազանքի» անդամների հնարավոր հանցագործությունների վերաբերյալ, որոնք ժամանակին ծառայել են «Ազգային շարժմանը»։

Գիվի Միքանաձեն, ով 2020 թվականին պատգամավոր է դարձել «Վրացական երազանքի» կուսակցական ցուցակով, ներկայում նախագահում է կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովը։ Արդարադատության փոխնախարարի պաշտոնը նա զբաղեցրել է 2005-2008թթ։ 2005 թվականի հոկտեմբերի 25-ին Միքանաձեի նշանակման կապակցությամբ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ նա կվերահսկի քրեակատարողական համակարգի բարեփոխումը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):