Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալիս նախկին վարչապետ Գիորգի Գախարիային Թբիլիսիի միջազգային օդանավակայանում մի խումբ մարդիկ են դիմավորել և ձվեր նետել նրա վրա։ «Հանուն Վրաստանի» կուսակցությունը հայտարարել է, որ միջադեպը կազմակերպել է «Վրացական երազանքը»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
- 6 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
«Գիորգի Գախարիային և մեր թիմակից, Գերմանիայում նախկին դեսպան Էլգուջա Խոկրիշվիլիին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Իվանիշվիլիի նախապես կազմակերպված, նախապես պատրաստված կուսակցական խմբավորումը, որոնց օգնել է տեղում ներկա ոստիկանների բացարձակ անգործությունը, որոնք նույնպես նախապես զգուշացվել են այսօր առավոտյան»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ, որը տարածվել է այսօր՝ փետրվարի 17-ի առավոտյան։
Միջադեպը ներկայացնող տեսանյութում, որը տարածվել է սոցցանցերում, այդ թվում՝ կառավարական քարոզչական POS TV-ի կողմից, Գիորգի Գախարիայի հասցեին հնչում է՝ «գումարը փոխանցե՞լ են», «ի՞նչ հանձնարարականներ ես ստացել», «USAID-ն այլևս չի ֆինանսավորում և որոշել եք Եվրոպայի՞ց մուրալ», «վաճառող» և հայհոյանքներ։
Կուսակցության անդամները կարծում են, որ միջադեպը կապված է Գիորգի Գախարիայի՝ Մյունխենի համաժողովին մասնակցելու հետ։
«Իվանիշվիլին վախեցած է Մյունխենի անվտանգության համաժողովի արդյունքներից, և այդ հիստերիան հենց դրանից է առաջացել»,- ասել են կուսակցությունից։
«Վրացական երազանքի» կառավարության ներկայացուցիչներն այս տարի չեն հրավիրվել Մյունխենի անվտանգության համաժողովին՝ միջազգային անվտանգության հարցերով աշխարհի առաջատար ֆորումներից մեկին։
Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և նախկին վարչապետ Գիորգի Գախարիան։ Համաժողովի շրջանակներում Գախարիան հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի և Եվրամիության մի շարք երկրների արտգործնախարարների հետ։
Մեկ ամիս առաջ՝ փետրվարի 15-ին, Գիորգի Գախարիայի վրա հարձակվել էին ոչ լեգիտիմ պատգամավոր Դիմիտրի Սամխարաձեն և մի քանի այլ անձինք։ Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում ծեծի ենթարկվելուց հետո նրա մոտ ախտորոշվել է քթի ոսկորի կոտրվածք և ուղեղի ցնցում: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել բռնության հոդվածով, սակայն մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Գախարիայի խոսքով՝ սա քաղաքական հաշվեհարդար էր, որի հեղինակն ու պատվիրատուն Բիձինա Իվանիշվիլին էր։
