Վրացական Georgian Airways ավիաընկերությունը ծրագրում է Թբիլիսիից Մախաչկալայի Դաղստան քաղաքի ուղղությամբ չվերթներ իրականացնել։ Մախաչկալայի միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքում հրապարակված չվացուցակի համաձայն՝ չվերթները կիրականացվեն նոյեմբերի 23-ից մարտի 30-ը՝ շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 3 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 6 Մենք պետք է գործենք հենց այսօր, եթե չենք ուզում երկրորդ Բելառուս Կովկասում․ ԵԽԽՎ փոխնախագահ
Այսօրվա դրությամբ Georgian Airways-ը Ռուսաստանի ուղղությամբ իրականացնում է միայն Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չվերթերը։ Իսկ Վրաստանի և Ռուսաստանի միջև Թբիլիսիի, Քութայիսիի և Բաթումիի օդանավակայաններից դեպի Ռուսաստանի Դաշնության 8 քաղաքներ չվերթներ են իրականացնում Red Wings, Azimuth և Georgian Airways ավիաընկերությունները:
2019 թվականի հուլիսից Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցություն չի եղել։ Ուղիղ չվերթները դադարեցվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ, որին նախորդել են Թբիլիսիում բողոքի ցույցերը՝ կապված ՌԴ Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստանի խորհրդարան կատարած այցի հետ։
Ըստ Սաքստատի տվյալների՝ 2023 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին ամենամեծ թվով այցելուները եղել են Ռուսաստանի Դաշնությունից՝ 478․4 հազար, ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի 24․4%-ը։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 21․3 տոկոս, երրորդում՝ Հայաստանը՝ 12․9 տոկոս։
Այցելուների մեծ մասը (46․5%) 31-50 տարեկան են։ Ամենաշատ այցելուները (58․9%) եկել են հանգստի և ժամանցի նպատակով։
