Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 31-ին հայտարարել է, որ մուտքի արգելք է սահմանել Վրաստանում ցուցարարների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ բռնության համար պատասխանատու ինը անձանց համար: Պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակը չի հրապարակվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Խաղաղ բողոքի իրավունքը մարդու համընդհանուր իրավունքներից է։ Դրա պաշտպանությունը մեր պարտականությունն է»,- ասված է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Բացի այդ, Գերմանիայի ԱԳՆ-ը նշում է, որ Վրաստանում առկա իրավիճակը դեռ մտահոգիչ է և Վայմարի եռանկյունու մյուս երկու երկրների (Ֆրանսիա, Լեհաստան) արտգործնախարարությունների հետ միասին Վրաստանին կոչ է անում փոխել իր ընթացքը։
«Մենք՝ Վայմարի եռանկյունու արտաքին գործերի նախարարներս, լրջորեն մտահոգված ենք հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում ծագած քաղաքական ճգնաժամով և Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սառեցնելու «Վրացական երազանքի» որոշմամբ։ Ճգնաժամի պատճառը Վրաստանի իշխող կուսակցության քաղաքական կուրսն է և եվրոպական ուղուց հեռանալը։
Մենք բազմիցս կոչ ենք արել վրացական իշխանություններին փոխել կուրսը և վերադառնալ ԵՄ ինտեգրում՝ պահպանելով եվրոպական նորմերն ու արժեքները և բարեփոխումներ իրականացնելով»,- ասված է Վեյմարի եռանկյունու արտգործնախարարների հայտարարության մեջ։
Նրանք «խստորեն դատապարտում են» վերջին շաբաթների ընթացքում խաղաղ ցուցարարների, ԶԼՄ-ների և ընդդիմության առաջնորդների նկատմամբ բռնությունները՝ հիշեցնելով վրացական իշխանություններին մարդու իրավունքները հարգելու և նրանց հիմնարար ազատությունները, ներառյալ հավաքների և ԶԼՄ-ների ազատությունը հարգելու իրենց պատասխանատվությունը:
«Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական գործիչների հասցեին հնչող սպառնալիքները։ «Վրացական երազանքի» ռեպրեսիաների և դեմոկրատական հետընթացի քաղաքական կուրսը հանգեցրել է եվրոպական և ազգային մակարդակով մեր հարաբերությունների անկմանը և Վրաստանի կառավարությանը մեր օգնության և աջակցության նվազմանը։
Համապատասխանաբար, մենք կկատարենք Եվրամիության որոշումը՝ դադարեցնելու դիվանագիտական ծառայության անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը և լրացուցիչ միջոցներ կդիտարկենք ինչպես Եվրոպական միության, այնպես էլ ազգային մակարդակով»,- ասել են Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարները։
Տարածված հայտարարության մեջ խոսվում է նաև հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների և բացահայտված խախտումների մասին։
«Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը հաստատում է մեր մտահոգությունը այս ընտրական գործընթացի արդարության վերաբերյալ՝ համատարած խախտումների ոչ համարժեք արձագանքի և հետաքննության մասին պնդումների ֆոնին։
Ընտրությունները չեն անցել Եվրամիության թեկնածուից ակնկալվող ստանդարտով։
Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին ազգային երկխոսության մեջ մտնել բոլոր համապատասխան կողմերի հետ՝ ստեղծված իրավիճակից լուծում գտնելու և վրացական ժողովրդավարության նկատմամբ հանրային վստահությունը վերականգնելու համար։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականների և չափորոշիչների կատարման կոչը, ներառյալ նոր ընտրությունների հնարավորությունը, որը բխում է վրացական հասարակության մի մասից, արժանի է իշխանությունների ուշադրությանը բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անկեղծ երկխոսության շրջանակներում։
Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարները վերահաստատում են, որ աջակցում են վրաց ժողովրդի ժողովրդավարական և եվրոպական ձգտումներին։
