Ռուս-վրացական սահմանին՝ «Վերին Լարս» անցակետի մոտ Թերգի գետը դուրս է եկել հունից և երկու տեղում վնասել դաշնային մայրուղին։ Վարարած գետը վնասել է նաև ճանապարհին գտնվող էլեկտրասյուները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հորդառատ անձրևների և սառույցի հալվելու պատճառով երեկ ջրի մակարդակը բարձրացել է մինչև 130 սանտիմետր։ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն, ով այնտեղ է եղել մայիսի 30-ին, ասել է, որ իրավիճակը լարված է եղել։
«Նման իրավիճակ առաջին անգամ չի ստեղծվել՝ շատ բան կախված է ձնհալի ակտիվությունից, թե որքան տեղումներ կան։ Այս տարի անձրևն էլ, շոգն էլ իրենց գործն են անում՝ տեսնում եք, թե Թերգիի ջրի մակարդակը ինչքան է բարձրացել, ինչքան ուժեղ է հոսում։
Այս ճանապարհը սպասարկում է «Ռոսավտոդորը», միասին կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում։ Բոլոր արտակարգ ծառայությունները տեղում աշխատում են, մենք վերահսկում ենք իրավիճակը»,- ասել է Մենյայլոն՝ հավելելով, որ ըստ փորձագետների՝ մոտակա բնակավայրերին վտանգ չի սպառնում։
Այս պահին, ռուսական կողմից, Թերգիի երկայնքով ճանապարհի երթևեկությունը միակողմանի արգելափակված է։ Ըստ առկա տեղեկությունների՝ «Վերին Լարսի» աշխատանքը չի ընդհատվել։
