Փետրվարի 2-ին «Թբիլիսի մոլի» մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված 31 անձանցից ութը մեղադրվում են քրեական հանցագործություններ կատարելու մեջ։ ՆԳՆ-ից հայտնում են, որ նրանք կալանավորվել են ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտը խմբով արգելափակելու փորձ կատարելու մեղադրանքով։ Մեղադրյալների թվում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիգի Ուգուլավան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 Օկուպացված Գալիում հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել
Քրեական օրենսգրքի 19-222-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու համար բերման են ենթարկվել հետևյալ անձինք.
- 1991 թվականին ծնված Ի․Ծ․
- 1982 թվականին ծնված Ի.Տ.
- 2004 թվականին ծնված Ն.Կ.
- 1992 թվականին ծնված Վ.Է.
- 1978 թվականին ծնված Ն.Ք.
- 1994 թվականին ծնված Ա.Գ.
- 1992 թվականին ծնված Դ.Բ.
- 1975 թվականին ծնված Գ.Ու.
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները, չնայած իրավապահների բազմիցս կոչերին, այս տարվա փետրվարի 2-ին Թբիլիսիի Աղմաշենեբելի ծառուղում տեղի ունեցած ցույցի ժամանակ խմբով ապօրինաբար փորձել են փակել միջազգային նշանակության ավտոճանապարհը», ասված է հայտարարության մեջ։
Ձերբակալվածներին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում։ ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննությունը շարունակվում է ճանապարհը փակելու մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Փետրվարի 2-ին Թբիլիսիի ելքի մոտ՝ «Թբիլիսի մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, տեղի է ունեցել հերթական ակցիան՝ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման և ապօրինի կալանավորվածների ազատ արձակման պահանջով։ Ոստիկանությունը թույլ չի տվել ցուցարարներին փակել Աղմաշենեբելիի ծառուղին։
Քաղաքական գործիչներն ու հանրահավաքի շարքային մասնակիցները բերման են ենթարկվել բռնության կիրառմամբ՝ Հատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի՝ «Խարեբայի» գլխավորությամբ։
«Խարեբան», որը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից մարդու իրավունքների խախտման համար ենթարկվել է պատժամիջոցների, ոտքով հարվածել է ձերբակալվածներից մեկի դեմքին, երբ հատուկջոկատայինները ձեռքերը ոլորած քաղաքացուն մոտեցրել են նրան։
Ակցիայի ժամանակ ոստիկանները վարչական կարգով բերման են ենթարկել ընդհանուր առմամբ 31 հոգու։ Ինգորողվայի համալսարանական կլինիկայից հայտնել են, որ ժամանակավոր մեկուսարանից հինգ քաղաքացի են տեղափոխել իրենց մոտ գլխի և դեմքի վնասվածքներով, որոնցից չորսը դեռ մնում են այնտեղ։ Շտապ բուժօգնության բաժանմունքի ղեկավար Անա Դալաքիշվիլին ասել է, որ չորս հիվանդներն էլ ուղեղի ցնցում ունեն։
Հիվանդանոցում է մնում նաև «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Նիկո Կոկաիան, ով ուղեղի ցնցում է ստացել։ Նա մասնագիտական պարտականությունները կատարելիս վայր է ընկել և կորցրել է գիտակցությունը, երբ ոստիկանները սկսել են ճնշել քաղաքացիներին և ձերբակալել նրանց։
Ակցիայի նախաձեռնումից հետո՝ հունվարի 31-ին, «Վրացական երազանքի» կառավարությունը հապճեպ ընդունել է նոր կանոնակարգ, որով ռազմավարական նշանակության օբյեկտների ցանկում են ներառվել միջազգային մայրուղիները, ինչպիսիք են, օրինակ՝ դեպի Թբիլիսի մուտքը/ելքը։ Սա նշանակում է, որ այն խմբով արգելափակելը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-ից 4 տարի ժամկետով։