Գիորգի Քաջաիան նշանակվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հատուկ ներկայացուցիչ։ Այս մասին Կոբախիձեն հայտարարել է կառավարության այսօրվա նիստում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 2 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
- 3 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 4 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 5 Թբիլիսիի կենտրոնում հնչած կրակոցների հետևանքով սպանվել է, այսպես կոչված, օրենքով գողի եղբայրը
- 6 Սահմանի հատման գործով Սաակաշվիլիի պատիժները համախմբվել են և նա դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման
Վերջին չորս տարիների ընթացքում Գիորգի Քաջաիան եղել է Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնությունում Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։ Նա փոխարինել է Զուրաբ Աբաշիձեին, որը հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականի վերջից։
Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Զուրաբ Աբաշիձեին հաջող աշխատանքի համար և ասել, որ նա ինքն է կայացրել պաշտոնը լքելու որոշումը։
«Ինչպես գիտեք, նա երկար տարիներ եղել է վարչապետի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով, ավելի քան 10 տարի նա մեծ հաջողությամբ ծառայել է այս գործին։ Նրա ջանքերի, մասնակցության ու ներգրավվածության շնորհիվ մենք ունեցանք շատ լուրջ ձեռքբերումներ տարբեր ուղղություններով։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան պետությանը երկար տարիներ ծառայելու համար և հաջողություն մաղթել նոր պաշտոնում»,- ասել է Կոբախիձեն։
Զուրաբ Աբաշիձեն այսուհետ կլինի վարչապետի խորհրդականը։ Նա հաստատել է, որ մի քանի ամիս առաջ դիմել է կառավարության այն ժամանակվա ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիին՝ հատուկ ներկայացուցչի պաշտոնը լքելու խնդրանքով։ «Տրամաբանությունը շատ պարզ է. 2012 թվականից անցել է 12 տարի, ամեն ինչ ունի սկիզբ և վերջ»,- նշել է Աբաշիձեն։
Զուրաբ Աբաշիձեն 12 տարի Ժնևում Վրաստանի և Ռուսաստանի միջև միջազգային բանակցություններում ներկայացրել է Վրաստանը։
