Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին միացել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիային, թեև ընդդիմադիր այս միավորման ընտրական ցուցակում չի լինելու։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 5 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 6 Եթե Իվանիշվիլին իրականացնի դեկտեմբերի 29-ի ծրագիրը, նա պետք է սպասի անհավանական պատասխանի․ Ուիլսոն
«Ես անձամբ ինձ օրենքներ ստեղծող չեմ համարում, ես այդ տեսակը չեմ։ Այս պայքարում յուրաքանչյուրը պետք է տեր կանգնի իր բնական ուժին։ Եթե ինձ հարցնեք օրենքի առնչությամբ, ես ավելի լավ եմ վետոների հարցում և կարող եմ կիրառել։ Ուստի ես ձեզ հետ կներգրավվեմ այս պայքարի մեջ։ Ապագայում մենք միասին կկանգնենք Վրաստանը վերադարձնելու և կառուցելու համար, բայց ոչ որպես պատգամավոր»,- ասել է նախկին նախագահը «Ուժեղ Վրաստանի» նախընտրական միջոցառմանը ունեցած ելույթի ժամանակ։
Գիորգի Մարգվելաշվիլիի խոսքով՝ «Ուժեղ Վրաստան» կոալիցիան վրաց ժողովրդին պատմական ընտրություն է տվել։
«Այսօր Վրաստանը բաժանված է հայրենասերների, որոնք ծառայում են երկրին, և մարդկանց միջև, որոնք երբեք ոչ մի տեղ չեն գնա, նրանց համար քաղաքակիրթ ոչ մի դուռ չի բացվի։ Իմ տեղը՝ որպես հայրենիքիս ծառայել ցանկացող վրացի, անշուշտ այս միության մեջ է՝ «Ուժեղ Վրաստանում»։ Ես սա ասելու շատ պատճառներ ունեմ։
Այս դաշինքը այն է, ինչին վրացի ընտրողները սպասում էին շատ երկար, իսկապես երկար։ Այս պահանջը, որ եկեք ստեղծենք մի իրականություն, որը տարբերվում է այդ երկու նախկին քաղաքական ուժերից և իսկապես թույլ է տալիս մեզ կատարել մեր ընտրությունը, մեր որոշումը, որը ծանրաբեռնված չէ այն խնդիրներով, որ ունեցել են նախորդ կառավարությունները, այս համախմբումը, այս պատմական պահանջն այսօր կայացել է։
Բնական է, որ ես ունեմ նույն դիրքորոշումը, որն ունեի նախկինում, որ լուրջ խնդիրներով ծանրաբեռնված մարդիկ չեն կարող կառավարել պետությունը»,- ասել է Մարգվելաշվիլին։
Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները ստեղծել են մի քանի դաշինքներ.
- «Ուժեղ Վրաստան» - «Լելո», Աննա Դոլիձեի «Հանուն ժողովրդի» կուսակցություն, «Ազատության հրապարակ» քաղաքական շարժում, Ալեկո Էլիսաշվիլիի «Քաղաքացիներ» կուսակցություն, «GEN Z հանուն Եվրոպայի» շարժում, Գիորգի Մարգվելաշվիլի,
- «Կոալիցիա հանուն փոփոխությունների» - «Ախալի», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Դրոա», «Հանրապետականներ» և էթնիկ ադրբեջանցի ակտիվիստների «Ակտիվիստները հանուն ապագայի» խումբ, Նանա Մալաշխիա, Իվա Ճղոնիա,
- «Միասնություն - Ազգային շարժում» - «Միացյալ ազգային շարժում», «Ստրատեգիա Աղմաշենեբելի», «Եվրոպական Վրաստան», քաղաքագետ Գիա Ջափարիձե, պատմաբան Լաշա Բաքրաձե և խորհրդարանի անկախ պատգամավորներ՝ Արմազ Ախվլեդիանի և Թամար Կորձաիա։
«Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունն անկախ է մասնակցում խորհրդարանական ընտրություններին։ Միավորվելու շուրջ բանակցությունները, որոնք նախագահի միջնորդությամբ վարում էին Գիորգի Գախարիան և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն, նախորդ շաբաթ ավարտվեցին առանց համաձայնության։