«Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի մեծ մասի համար սա դաժան ամառ է, ամբողջ մոլորակի համար սա աղետ է», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Հուլիսի 27-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսում Գուտերեշը նշել է, որ ներկայիս իրավիճակը լիովին համապատասխանում է կանխատեսումներին և կրկնվող նախազգուշացումներին. «Միակ բանը, որ զարմանալի է, փոփոխությունների արագությունն է։ Դա սարսափելի է, և դա դեռ սկիզբն է: Գլոբալ տաքացումն ավարտվել է, եկել է գլոբալ եռման դարաշրջանը. գիտնականների համար պարզ է՝ մարդիկ են մեղավոր»։
Այս հուլիսն արդեն գնահատվել է որպես կլիմայի փոփոխության մոնիտորինգի պատմության մեջ ամենաշոգ ամիսը։
«Հուլիսը կլինի մարդկության պատմության մեջ գրանցված ամենաշոգ ամիսը։ Պարզելու համար պետք չէ սպասել մինչև ամսվա վերջ։ Մոտ օրերս բոլոր ռեկորդները կփշրվեն։ Սա արդեն ռեկորդային ամենաշոգ եռշաբաթյա շրջանն է՝ գրանցված ամենաշոգ օրերից երեքը և տարվա այս եղանակի օվկիանոսի ամենաբարձր ջերմաստիճանը», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Անտոնիո Գուտերեշը խոսում է սպառնալիքների անտեսման մասին և կոչ է անում միջազգային կազմակերպություններին ու խոշոր պետություններին ավելացնել ֆինանսական ռեսուրսների քանակը, որոնք անհրաժեշտ են աշխարհի առջև ծառացած բնապահպանական խնդիրները լուծելու համար։
Ռեկորդային բարձր ջերմաստիճանը եվրոպական տարբեր երկրներում անտառային հրդեհների պատճառ է դարձել։ Իրավիճակը տագնապալի է Հունաստանում, որտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 60 նոր հրդեհի օջախ է հայտնվել։ Վոլոս քաղաքի մոտակայքում հրդեհը անտառից տարածվել է ավիաբազայի տարածք և պայթյուն է առաջացրել զինամթերքի պահեստում։ Պայթյունների ալիքը հասել է նաև հարակից գյուղեր։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Հունաստանի հրշեջ ծառայության տվյալներով՝ մոտակա 12 բնակավայրերի բնակիչները տարհանվել են։
Հուլիս ամիսը ռեկորդային շոգ է եղել Իտալիայում, Ֆրանսիայում և Պորտուգալիայում։ 2023 թվականին եվրոպական մայրցամաքի ամենաբարձր ջերմաստիճանը՝ 48․8 աստիճան, գրանցվել է Սիցիլիայի տարածաշրջանում։ Անտառային հրդեհների դեմ պայքարում են նաև Իտալիայում։
«Ծայրահեղ եղանակը ընկալվում է որպես նոր նորմալ իրավիճակ»,- ասում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ յուրաքանչյուր երկրի վրա պատասխանատվություն դնելով իր քաղաքացիներին բնապահպանական աղետներից, այդ թվում՝ ծայրահեղ ջերմաստիճանից, մահացու ջրհեղեղներից, փոթորիկներից և անտառային հրդեհներից պաշտպանելու համար: