Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է ներկայացրել։ Իրակլի Շոթաձեն, ում պաշտոնավարման ժամկետը լրանալու էր 2026 թվականի փետրվարին, բացատրում է, որ հրաժարականի որոշում է կայացրել «բարդացած առողջական վիճակի պատճառով»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
«Ես պետք է ամենադժվար որոշումը կայացնեմ՝ հաշվի առնելով բժիշկների խորհուրդները։ Բուժման գործընթացը հավանաբար կտևի մի քանի ամիս, և ես մեկ շաբաթից ավելի է, ինչ արտերկրում եմ այդ նպատակով։ Ուստի, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ինձ համար անհնար է շարունակել գլխավոր դատախազի լիազորությունների իրականացումը։ Այդ իսկ պատճառով ես արդեն դիմել եմ Վրաստանի խորհրդարանին՝ հրաժարականի մասին դիմումով»,- ասում է Իրակլի Շոթաձեն։ Նրա հայտարարությունը տարածել է Գլխավոր դատախազությունը։
Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդներից Նաթիա Մեզվրիշվիլին կարծում է, որ Շոթաձեի հրաժարականը Բիձինա Իվանիշվիլիի ծրագրի մի մասն է։
«Գլխավոր դատախազը հրաժարական է տվել։ Իվանիշվիլիի միանգամայն սպասված որոշումը (ես դա վաղուց էի ասում)։ Ընտրություններից անմիջապես հետո լրանում է գլխավոր դատախազի լիազորությունների ժամկետը։ Իվանիշվիլին պատրաստվում է պարտության, և նրա համար կարևոր է ընտրություններից հետո ապահովագրված լինել դատախազությունից ու դատարանից։ Ուստի ընտրություններից առաջ պետք է ընտրվի նոր հավատարիմ գլխավոր դատախազ՝ 6 տարի ժամկետով»,- սոցցանցում գրել է Նաթիա Մեզվրիշվիլին, ով տարբեր ժամանակներում բարձր պաշտոններում է աշխատել դատախազությունում և ներքին գործերի նախարարությունում։
Վրաստանի խորհրդարանը Իրակլի Շոթաձեին 6 տարի ժամկետով գլխավոր դատախազ է ընտրել 2020 թվականի փետրվարի 18-ին։ 2015-2018 թվականներին Շոթաձեն զբաղեցրել է գլխավոր դատախազի, իսկ 2013-2015 թվականներին՝ գլխավոր դատախազի առաջին տեղակալի պաշտոնները։
Գլխավոր դատախազի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում դատախազության խորհուրդն անհապաղ մեկամսյա խորհրդակցություններ է սկսում ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և իրավունքի ոլորտի մասնագետների հետ՝ գլխավոր դատախազի թեկնածուներ ընտրելու համար։ Խորհրդակցությունների արդյունքում դատախազության խորհուրդը կընտրի գլխավոր դատախազության առնվազն 3 թեկնածուի և գաղտնի կքվեարկի նրանց օգտին։ Դատախազական խորհուրդը համապատասխան հիմնավորումներով խորհրդարանին է ներկայացնելու ընտրված մեկ թեկնածուի։ Գլխավոր դատախազին ընտրելու համար անհրաժեշտ է խորհրդարանի ամբողջական կազմի մեծամասնության (76 պատգամավոր) աջակցությունը։ Նույն մարդը երկու անգամ անընդմեջ չի կարող ընտրվել գլխավոր դատախազ։
