Պետական խնամքի գործակալությունը արձագանքում է Զուգդիդիում հրդեհի հետևանքով երկու երեխաների մահվանը և հաստատում, որ նրանց ընտանիքը սոցիալապես անապահով է։ Բացի այդ, գործակալությունը պարզաբանում է, որ ողբերգության զոհ դարձած երեխաները պետական խնամքի տակ չեն եղել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«2023 թվականի ապրիլի 1-ից նրանք ընտանիքում մեծացել են մոր հետ։ Մինչ այդ՝ 2018 թվականից, նրանք դատարանի որոշմամբ բաժանվել էին ընտանիքից։ Վերաինտեգրումն իրականացվել է՝ հաշվի առնելով երեխաների լավագույն շահերը, նրանց կարծիքը և նրանց դաստիարակությունը կենսաբանական ընտանիքում ապահովելու նպատակը»,- հայտարարության մեջ կարդում ենք նաև, որ պետական խնամքի գործակալությունը «հնարավորինս օգնել է ընտանիքին», իսկ սոցիալական աշխատողը օրենքով սահմանված ժամկետներում մշտական այցեր է կատարել։
«Ընտանիքը հաշվառված է սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայում և ստանում է սոցիալական նպաստ։ Նաև 2023 թվականի ապրիլից անչափահասներին լրացուցիչ նշանակվել է վերաինտեգրման վճար։ Ամսական տրամադրված գումարը կազմել է 1500 լարի։ 2023-2024 թվականներին օգտվել են ճգնաժամային իրավիճակում երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության ենթածրագրից։ Անչափահասները ներգրավված էին վաղ զարգացման ենթածրագրում:
Երեկ գիշեր՝ ժամը 02:00-ի սահմաններում, Զուգդիդի քաղաքի Բուկիա փողոցի բազմահարկ բնակելի շենքի վեցերորդ հարկում գտնվող բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 6-ամյա երկվորյակ եղբայրներ։ Նրանք 9 քրոջ, 12 տարեկան եղբոր և մոր հետ ապրում էին վարձով բնակարանում։ Երեխաները հրդեհի պահին բնակարանում միայնակ են եղել։ Մեծ երեխաներին հաջողվել է դուրս գալ այրվող բնակարանից ու կանչել հարևանին, սակայն փոքրերին փրկել չի հաջողվել։
Հրդեհի ստույգ պատճառը հայտնի չէ։ Ըստ հարևանների՝ պարտքերը չվճարելու պատճառով սոցիալապես անապահով ընտանիքին անջատել են էլեկտրաէներգիան և բնական գազը։ Ենթադրություն կա, որ երեխաները գիշերը մոմը թողել են վառված վիճակում։ Էլեկտրաէներգիայի անջատման փաստը հաստատում է նաև բնակարանի սեփականատերը։ Այս մասին, ինչպես ինքն է ասում, երեկ՝ ողբերգության նախորդ օրը, ծանուցում է ստացել էներգետիկ ընկերությունից։ Ընտանիքը պետք է վճարեր շուրջ 50 լարի։ «Էներգո-Պրո Ջորջիա»-ն չի մեկնաբանում այս հարցը։
«Երեխային չպետք է ընտանիքից հանել աղքատության պատճառով, նա պետք է մեծանա մի ընտանիքում, որտեղ պետությունը պետք է գոյության տարրական պայմաններ ստեղծի։ Փոքր երեխաներ ունեցող ընտանիքը չի կարող մնալ առանց լույսի և գազի, բայց մեր պետության սոցիալական քաղաքականությունը չի հոգում դրա մասին, չի մտածում, չի տեսնում այս երեխաներին։ Նրանք միայն գիտեն, թե ինչպես ցավակցություն հայտնեն՝ վախենալով ընտրություններին իրենց ձայները կորցնելուց»,- ասել է նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով։ Նշված հոդվածը վերաբերում է իրի անզգույշ վնասմանը կամ ոչնչացմանը, որն առաջացրել է մարդկային զոհեր։