Զուգդիդիում՝ Բուկիա փողոցում, բազմահարկ բնակելի շենքի վեցերորդ հարկում, ուշ գիշերին բռնկված հրդեհի հետևանքով մոտ վեց տարեկան երկու երեխա է զոհվել։ Երկու դեռահասներ կարողացել են դուրս գալ այրվող բնակարանից։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Երբ հրդեհը բռնկվել է, քույրն ու եղբայրը միայնակ են եղել վարձակալած բնակարանում։ Թե որն է հրդեհի բռնկման պատճառը, հայտնի չէ։ Հարևաններից մեկի խոսքով՝ պարտքերը չվճարելու պատճառով սոցիալապես անապահով ընտանիքին անջատել են էլեկտրաէներգիան ու բնական գազը։
Հարևանների խոսքով` երեխաները որոշ ժամանակ խնամատարության մեջ են եղել, բայց ընտանիքի կայուն եկամուտ ունենալուց հետո վերադարձել են ծնողների մոտ: Ամուսինն ու կինը աշխատել են ընկույզ հավաքող, իսկ երեխաները հաճախ մենակ են մնացել տանը։
Հրդեհը բռնկվել է ժամը 02։00-ի սահմաններում։ Ըստ հարևանների՝ դեպքի վայր ժամանած հրշեջ ավտոմեքենան խնդրի առաջ է կանգնել, մասնավորապես՝ աստիճը ի սկզբանե չի բացվել։
«Հրշեջները որ եկան, ներքևից էին ջուր լցնում ու ինչպե՞ս պետք է հանգցնեին։ Ջուրը չէր կարող բարձրանալ»,- ասել է տեղի բնակիչներից մեկը։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարական ջոկատը շտապ դեպքի վայր է ժամանել, սակայն երկու դեռահասի հայտնաբերել են մահացած։ Ծառայությունից նշում են, որ հրդեհը ժամանակին տեղայնացվել է, և կրակը չի տարածվել մյուս հարկերում։
