Քաղաքացիները, որոնց դատախազությունը մեղադրում է պետական սեփականություն հանդիսացող հողերի յուրացման մեջ, կազատվեն քրեական պատասխանատվությունից, եթե նրանք մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը կամովին վերադարձնեն գույքը կամ փոխհատուցեն վնասը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Նոր օրենքի համաձայն՝ համաներումը վերաբերում է պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերին, որոնք ձեռք են բերվել ապօրինի կերպով։ Եթե հողամասը եղել է մասնավոր անձանց սեփականություն, և այն ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, ապա համաներումը չի տարածվում նման դեպքերի վրա։
Դատախազությունը պարզաբանում է, որ համաներման մասին օրենքը քրեական հետապնդումից և պատժից, ներառյալ չվճարված տուգանքը և պայմանական պատիժը, ազատում է այն անձին, ով մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը կատարել է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն՝ խարդախության հոդվածով և/կամ 362-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն՝ կեղծ փաստաթուղթ, կնիք, կամ բլանկ պատրաստելու, վաճառելու կամ օգտագործելու միջոցով, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք, և եթե նշված անձը փոխհատուցում է պետությանը պատճառած վնասը: Համաներումը հավասարապես տարածվում է ինչպես հանցագործության անմիջական կատարողի, այնպես էլ հանցակցի վրա:
«Եթե անձն ուզում է, որ իր վրա տարածվի համաներման մասին օրենքը, պետք է վնասը փոխհատուցի մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը։ Վնասի փոխհատուցումը ենթադրում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գյուղատնտեսական նշանակության հողամասի վերադարձ օրինական պարտավորություններից զերծ վիճակում, իսկ եթե դա հնարավոր չէ՝ հողի արժեքի վճարում պետական բյուջե։ Նշված հանցագործության նախապատրաստման կամ փորձի դեպքում անձի վրա կտարածվի համաներում, եթե նա ընդունում է կատարած հանցագործությունը։ Ցանկացած անձ իրավունք ունի հրաժարվել իր նկատմամբ համաներման մասին օրենքի կիրառումից և օգտվել իր քրեական գործն արդար դատարանում քննելու իրավունքից»,- նշում են դատախազությունից։
Համաներումը չի տարածվի այն պետական ծառայողների վրա, որոնք հանցագործություն են կատարել՝ օգտագործելով իրենց պաշտոնական կարգավիճակը։
Համաներումը չի տարածվի նաև կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործությունների վրա։
Վնասը փոխհատուցելու համար անձը հողամասը պետությանը վերադարձնելու դեպքում համապատասխան դիմումով պետք է դիմի Հանրային ռեգիստրի ազգային գործակալություն, իսկ գումարը մուտքագրվի գանձապետական հաշվին։
Անձի դիմումի հիման վրա Հանրային ռեգիստրի ազգային գործակալության կողմից սեփականության իրավունքը պետությանը վերադարձնելու մասին որոշումը կամ համապատասխան գումարը պետական գանձապետարանի հաշվին մուտքագրելը հաստատող փաստաթուղթը պետք է ներկայացվի՝ համապատասխան դատախազին, եթե գործը գտնվում է նախաքննության փուլում, կամ եթե հետախուզվողի նկատմամբ վարույթն ավարտվել է, համապատասխան դատարան՝ եթե գործը քննվում է դատարանում: Սկզբնական դատավճիռ կայացնող շրջանային դատարանին, եթե գործով վարույթն ավարտված է:
Օրենքի կիրարկումը կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։
