Գործազրկությունն ու աղքատությունը պատմական նվազագույնի վրա է. Ղարիբաշվիլի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Զբաղվածությունը պատմական ամենաբարձր մակարդակի վրա է, կարելի է այսպես ասել: Գործազրկությունը կրճատվել է՝ հասնելով պատմական նվազագույնին, ինչպես նաև աղքատությունը կրճատվել է և հասել պատմական նվազագույնին»,- այսօր կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ղարիբաշվիլիի խոսքով՝ ապրիլին գրանցվել է 7,5 տոկոս տնտեսական աճ, ինչը, ըստ նրա, շատ հուսադրող, լավ ու դրական արդյունք է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի ֆոնին։

«Հունվար-ապրիլին մեր տնտեսական աճը կազմում է 7,3 տոկոս, որը օրինակելի է ողջ աշխարհում։ Ասեմ նաև, որ արտահանման ծավալն ապրիլին աճել է 20%-ով, իսկ զբոսաշրջությունից եկամուտների աճը տարվա առաջին եռամսյակում գերազանցել է 100%-ը։ Աճ է գրանցվում շինարարության, ֆինանսական, ապահովագրական գործունեության, տրանսպորտի, պահեստավորման, տեղեկատվության և կապի ոլորտներում»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վարչապետի խոսքով, առաջին եռամսյակում գործարար հատվածի շրջանառությունն աճել է մոտ 15%-ով և կազմել 44 մլրդ լարի։

«Աշխատատեղերի թիվն ավելացել է՝ ստեղծվել է ևս 42 հազար աշխատատեղ և կազմել ընդհանուր 716 հազար, ինչը առաջին եռամսյակներում բիզնես ոլորտում աշխատողների ռեկորդային թիվ է։

Այդ թվում, 2020 թվականին մենք ունեցել ենք առաջին եռամսյակի բավականին բարձր ցուցանիշ։ Այն ժամանակ համաճարակի հետևանքները դեռ չէին արտացոլվել և կար 31 հազար աշխատատեղ։ Սա այն ժամանակ համարվում էր լավագույն ցուցանիշներից մեկը։ Հիմա, երկու տարի անց՝ առաջին եռամսյակում, զբաղվածության ուղղությամբ ունենք 42 հազարի աճ։ Այնպես որ, սա շատ լավ նորություն է»,- ասել է վարչապետը։

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, դրական դինամիկան պայմանավորված է առաջին հերթին «խաղաղ ժամանակաշրջանով» և կառավարության «ճիշտ քաղաքականությամբ»։

Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ Վրաստանում աղքատության բացարձակ շեմից ցածր է ապրում բնակչության 15,6%-ը։ Այս տարվա ապրիլին աշխատունակ տարիքի տղամարդու կենսապահովման նվազագույնը կազմել է 251,8 լարի։ Պետությունից կենսապահովման նպաստ է ստանում 487 803 անձ (137 203 ընտանիք):

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):