Գորիի և Ատենիի մետրոպոլիտ Անդրիա Գվազավան, ով Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ սինոդի անդամ է, մի քանի օր առաջ իր թեզը պաշտպանել է Մոսկվայում՝ Սուրբ Տիխոնի անվան ուղղափառ մարդասիրական համալսարանում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Համալսարանի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 12-ին աստվածաբանության թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար վրացի մետրոպոլիտը հաջողությամբ պաշտպանել է իր թեզը՝ «Վանիս քվաբեբիի» կանոնադրությունը. տեղն ու նշանակությունը հին վրացական վանական ավանդույթներում» թեմայով։
«Աշխատանքը նվիրված է վրացական հնագույն վանքերից մեկի՝ նշանավոր Վահանավանքի (Վանիս քվաբեբի) կանոնադրության բովանդակության և դրա ստեղծման հանգամանքների ուսումնասիրությանը»,- ասվում է համալսարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Մետրոպոլիտ Անդրիայի աշխատանքի գիտական ղեկավարներն են եղել նույն համալսարանի աշխատակիցներ Ալեքսանդր Շչելկաչովը և Պյոտր Մալկովը։
«Ատենախոսական խորհրդի անդամները միաձայն կողմ են արտահայտվել մետրոպոլիտ Անդրիային աստվածաբանության աստիճանի թեկնածուի շնորհմանը, ինչպես նաև ցանկություն հայտնել, որ վրացական վանական կյանքի ժամանակակից ավանդույթի զարգացման համար նման կարևոր աշխատությունը շուտով թարգմանվի վրացերեն և հրատարակվի»,- ասված է համալսարանի հաղորդագրության մեջ։
Համալսարանը հրատարակում է նաև ռուսերեն լեզվով գրված ատենախոսության ամփոփագիրը։
Սուրբ Տիխոնի ուղղափառ մարդասիրական համալսարանում կրթություն է ստացել նաև Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի տեղապահ, Սենակիի և Չխորոծղուի մետրոպոլիտ Շիոն (Մուջիրի)։ Մասնավորապես, 2006 թվականին նա ավարտել է այս համալսարանի աստվածաբանական ֆակուլտետը որպես բակալավր, իսկ 2015 թվականին՝ ասպիրանտուրան ավարտելուց հետո, պաշտպանել է թեկնածուական թեզ, ինչի համար նրան շնորհվել է աստվածաբանության թեկնածուի գիտական աստիճան։
