Գումարների ավելի քան 90%-ը ծառայում է գործակալների հզորացմանը. Կալաձեն՝ հակաարևմտյան ուղերձներով

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռուսական օրենքին աջակցող «Վրացական երազանքի» կազմակերպած «համընդհանուր հավաքին» Թբիլիսիի քաղաքապետ և իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հանդես է եկել հակաարևմտյան հայտարարություններով։ Նրա թիրախը քաղաքացիական հասարակությունն էր։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Անցած մի քանի շաբաթները ևս մեկ անգամ հաստատեցին և ցույց տվեցին մեզ, որ «NGO»-ների համար հատկացված միջոցների ավելի քան 90%-ը ծառայում է Վրաստանում գործակալների հզորացմանը։ Պարզվեց, որ իբր թե գյուղատնտեսության, հաշմանդամների խնամքի կամ կովկասյան տան համար օգտագործվող միջոցների նույնիսկ ամենամեծ մասն իզուր չի ծախսվել։

Հենց իրենց պետք եկավ, այս բոլոր «NGO»-ները միասին դուրս բերեցին ու հակադրեցին ազգային շահերին։

...Նրանք մեզ ապացուցում են, որ «Էնջեոները» իրավունք ունեն փորձել Վրաստանում այնքան հեղափոխություն կազմակերպել, որքան ուզում են, և մենք նույնիսկ չպետք է հարցնենք նրանց փողերի ծագման մասին։

Եթե ​​հերթական անգամ պլանավորեն հեղափոխություն, ապա կստացվի, որ վրաց ժողովուրդը նույնիսկ չպետք է իմանա, թե որտեղից են այդ միջոցները և ով է ֆինանսավորում այդ հեղափոխությունը։

Նրանք մեզ՝ վրացիներիս, ուղղակիորեն ասում են, որ մենք իրենց հետ գործ չունենք, և իրավունք չունենք իմանալու, թե ով է ֆինանսավորում մեր երկրում կեղծ-ազատական ​​քարոզչությունը, ուղղափառ եկեղեցու վրա հարձակումները, թմրանյութերի քարոզչությունը, արմատականությունը, երկիրը կործանելու մշտական ​​փորձը։ Նրանք մեզ ասում են, որ վրաց ժողովուրդը դա չպետք է իմանա, բայց մենք ոչ մի դեպքում թույլ չենք տա։

«Էնջեոների» և ԼԳԲՏ քարոզչության մասին օրենքներ ընդունելու մեր այսօրվա պայքարը իրականում ընդամենը երկու օրենք ընդունելու պայքար չէ։ Սա վճռական պայքար է Վրաստանի ինքնիշխանության, ազգային ինքնության ու շահերի պաշտպանության համար։

Ես ուզում եմ, որ բոլորն իմանան մեկ բան՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում՝ Վրաստանը երբեք ոչ մեկի վասալը չի ​​լինի։ ...մենք բոլորին, բացարձակապես բոլորին կապացուցենք, որ Վրաստանն արժանի է անկախության և ինքնիշխանության, առանց որի բոլոր պետական ​​խնդիրները կորցնում են իրենց արժեքը»,- ասել է Կալաձեն։

2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո ետ կանչվեց, և եղավ խոստում, որ այն երբեք չի ընդունվի։ «Ռուսական օրենքը» պարտավորեցնում է անկախ լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ նրա հետ կապված խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։ 150-ից ավելի հասարակական և լրատվական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որ ոչ մի դեպքում չեն գրանցվի «արժանապատվությունը ոտնահարող ռեգիստրում»։

Ապրիլի 15-ից Թբիլիսիում ամեն օր բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվում, իսկ երեկվա ցույցին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։ «Վրացական երազանքը» ապրիլի 22-ին հայտարարեց հակաակցիա անցկացնելու մասին, որի համար Վրաստանի բոլոր շրջաններից հավաքագրվել են բյուջետային կազմակերպություններում աշխատող մարդիկ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):