Զուրաբ Ուտիաշվիլին, ով չորս տարի ժամկետով Գուրջաանիի մունիցիպալիտետի քաղաքապետ է ընտրվել 20 ամիս առաջ՝ 2021 թվականի հոկտեմբերի 2-ին, հրաժարական է տվել։ Ֆեյսբուքում հրապարակված հայտարարության մեջ Ուտիաշվիլին գրում է, որ անձնական դիմումի հիման վրա թողնում է պաշտոնը և վերադառնում առողջապահության ոլորտ, որտեղ կշարունակի աշխատել «Վրացական երազանքի» թիմի հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Մինչ արտահերթ ընտրությունների անցկացումը Գուրջաանիի քաղաքապետի լիազորությունները կկատարի փոխքաղաքապետ Լերի Գելենավան, ով մեծամասնական պատգամավոր Դավիթ Սոնղուլաշվիլիի վստահելի անձանցից է։
«Վրաստանի լուրերը» փորձել է կապ հաստատել Զուրաբ Ուտիաշվիլիի հետ, սակայն նա մինչ այժմ չի պատասխանել մեր հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին։
«Ցանկանում եմ տեղեկացնել Գուրջաանիի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնը անձնական դիմումի հիման վրա լքելու իմ որոշման մասին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին և անձամբ վարչապետին 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ցուցաբերած վստահության համար։ Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բնակչությանը ընտրություններում ցուցաբերած աջակցության համար, որի հիման վրա ինձ հնարավորություն է տրվել շատ լավ աշխատանք կատարել այս ընթացքում»,- գրել է Զուրաբ Ուտիաշվիլին Facebook-ում։
Ինչպես նշել է նա, հպարտ է, որ քաղաքապետ եղած ժամանակ Գուրջաանիում լուծվել է մունիցիպալ տրանսպորտի նշանակման հարցը, որն, ըստ նրա, նախընտրական հիմնական խոստումներից մեկն է եղել։
«Գուրջաանիում մունիցիպալ տրանսպորտը տասնամյակներ շարունակ չեղարկված է եղել։ Այս պահին կոնսոլիդացված մրցույթն արդեն ավարտված է, և մինչև տարեվերջ Գուրջաանիի բնակիչներին կսպասարկի Isuzu մակնիշի 21 տեղանոց 10 նոր ավտոբուս։ Ուզում եմ առանձնացնել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ իրականացվող «Նորացված շրջաններ» նախագիծը, որի շրջանակներում Գուրջաանի քաղաքի Նոնեշվիլի փողոցը ժամանակակից տեսք է ստացել, որն արժանի է Գուրջաանիի յուրաքանչյուր բնակչի հատուկ հավանությանը... Իմ քաղաքապետ լինելու ընթացքում կազմակերպվել են ավելի քան 25 մանկական խաղահրապարակներ և ուսումնական տարածքներ: Այստեղ ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել նոր նախագիծ՝ Գուրջաանի քաղաքում բազմաֆունկցիոնալ սպորտդահլիճի կառուցումը, որը կավարտվի 2024 թվականին։ Ըմբշամարտի բազմաֆունկցիոնալ մարզահամալիրը ներառում է տրիբունա՝ 150 հանդիսականով, որտեղ հնարավոր կլինի անցկացնել բոլոր մակարդակների սպորտային մրցաշարեր»,- նշում է Ուտիաշվիլին։
Գուրջաանիի մունիցիպալիտետում քաղաքապետի արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն հոկտեմբերին։ Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ եթե քաղաքապետի լիազորությունները դադարեցվում են հունվարի 15-ից մինչև հունիսի 15-ը, ապա արտահերթ ընտրություններն անցկացվում են նույն տարվա հոկտեմբերին, իսկ եթե քաղաքապետի լիազորությունները դադարեցվում են հունիսի 15-ից մինչև հունվարի 15-ը՝ մոտակա ապրիլ։
2021 թվականի հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Զուրաբ Ուտիաշվիլին ստացել է ընտրողների ձայների 60,5%-ը, իսկ «Միացյալ ազգային շարժումից» նրա մրցակից Սերգի Կակալաշվիլին՝ 34,4%-ը։
Զուրաբ Ուտիաշվիլին 2015-ից 2021 թվականներին՝ մինչ «Վրացական երազանք»-ի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրվելը եղել է ՍՊԸ «Սուրբ Միքայել Հրեշտակապետի անվան բազմապրոֆեսիոնալ կլինիկական հիվանդանոցի» տնօրենը։ 2014-2015 թվականներին նա աշխատել է որպես Պետական անվտանգության և ճգնաժամային կառավարման խորհրդի ավագ խորհրդական կառավարության գրասենյակում, իսկ 2001-2014 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունում։