Նինիգորիի վարչական միավորում Լագոդեխիի քաղաքապետի (այսպես կոչված գյուղի լիազոր) նախկին ներկայացուցիչ Թոռնիկե Ցիցվիձեն ձերբակալվել է պետությանը պատկանող գույքը խարդախությամբ ձեռք բերելու, խարդախությամբ ձեռքբերմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Ըստ Պետական անվտանգության ծառայության՝ հետաքննությամբ պարզվել է, որ Թոռնիկե Ցիցվիձեի կեղծ տեղեկանքների հիման վրա քաղաքացիները խաբեությամբ տիրացել են պետական և մասնավոր սեփականություն հանդիսացող 1 746 934 լարի արժողությամբ 37 864 քմ հողատարածքի։ Բացի այդ, ըստ ՊԱԾ-ի տեղեկությունների՝ Թոռնիկե Ցիցվաձեն մի խումբ անձանց հետ խաբեությամբ տիրացել է 105 199 լարի արժողությամբ 1 928 քմ հողատարածքի։
Հակակոռուպցիոն գործակալությունը հետաքննում է գործը։ Մեղավոր ճանաչվելու դեպքում Թոռնիկե Ցիցվիձեին, ով քաղաքապետի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցրել է 2019-2022 թվականներին, սպառնում է 6-ից 9 տարվա ազատազրկում։
Համաձայն Վրաստանի 2023 թվականի նոյեմբերի 15-ի «Համաներման մասին» օրենքի՝ անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա պետությանը վերադարձնի խարդախությամբ ձեռք բերված հողամասը կամ փոխհատուցի համարժեք արժեքը, եթե հողամասը օտարվում է բարեխիղճ գնորդին։ Նշված օրենքը չի տարածվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների վրա։
Պետական անվտանգության ծառայությունը նշում է, որ քաղաքապետի ներկայացուցչի օգնությամբ խաբեությամբ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքներին տիրացած քաղաքացիները տեղեկացվել են, որ «Համաներման մասին» օրենքի պահանջները կատարելու դեպքում քրեական պատասխանատվության չեն ենթարկվի։
