«Որոշումն անհիմն է և նպատակ ունի հետապնդելու դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը»,- այսպես է արձագանքել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Վրաստանը» (TI) Հակակոռուպցիոն բյուրոյի այսօրվա որոշմանը, որով հասարակական կազմակերպությունը և նրա գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին ճանաչվել են որպես «ընտրական նպատակ ունեցող սուբյեկտներ»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
«Վրաստանի կառավարության հակակոռուպցիոն բյուրոյի որոշումը զուրկ է ինչպես փաստական, այնպես էլ իրավական հիմքերից։ Այո, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ը և Էկա Գիգագուրին հավատարիմ են եղել և մնում են Վրաստանի եվրոպական ընտրությանը և այդ մասին արձանագրել են բոլոր հրապարակային հայտարարություններում։ Նման ընտրությունն արձանագրված է Վրաստանի Սահմանադրության մեջ և համապատասխանում է Վրաստանի բնակչության բացարձակ մեծամասնության նկրտումներին։ Մենք գործում ենք Վրաստանի Սահմանադրության շրջանակներում»,- նշել են կազմակերպությունից։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» նշել է, որ իրենք համապատասխան իրավական քայլեր կձեռնարկեն Հակակոռուպցիոն բյուրոյի որոշումը ներկայացնելուց հետո։
Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլիի որոշմամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանը» և նրա ղեկավար Էկա Գիգաուրին ճանաչվել են ընտրական նպատակներ ունեցող սուբյեկտներ և նրանց վրա կտարածվի «Քաղաքացիների քաղաքական միավորման մասին» օրգանական օրենքի երրորդ գլխով նախատեսված սահմանափակումները։ Ըստ Կուպրաշվիլիի, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանը» և Էկա Գիգաուրին ինչպես ուղղակիորեն, այնպես էլ «Իմ ձայնը Եվրամիության համար» արշավի շրջանակներում ակտիվորեն ներգրավված են նախընտրական քարոզարշավում, որի նպատակն է աջակցել և՛ կոնկրետ քաղաքական կուսակցություններին և՛ կոչ է անել զերծ մնալ կոնկրետ քաղաքական կուսակցությանը սատարելուց։
«Ընտրիր Եվրոպան» քաղաքացիական շարժումը, նրա տնօրեն Խաթունա Լագազիձեն և համահիմնադիրներ Սոփիկո Ճղոնիան, Նիկոլոզ Շուրղաիան, Գիորգի Ռուխաձեն, Շալվա Ձեբիսաշվիլին, Գիորգի Պապելիշվիլին, Լելա Ջելավան, Գիորգի Տակտակիշվիլին և Իվանե Ճղոնիան նույնպես ճանաչվել են «ընտրական նպատակ ունեցող սուբյեկտներ»։
Նշված կազմակերպություններն ու անհատները 5-օրյա ժամկետ ունեն ֆինանսական տեղեկատվությունը, ներառյալ բանկային հաշիվները, հակակոռուպցիոն բյուրո ներկայացնելու համար։ Ռաժդեն Կուպրաշվիլիի խոսքով՝ պահանջը չկատարելու դեպքում լրացուցիչ որոշում կկայացվի, և Հակակոռուպցիոն բյուրոն ինքը կհաշվի դրանց ծախսերը։
