Հակակոռուպցիոն բյուրոն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» ոչ կառավարական կազմակերպությանը և նրա գործադիր տնօրեն Էկա Գիգաուրիին, ինչպես նաև «Ընտրիր Եվրոպան» քաղաքացիական շարժմանը, նրա տնօրեն Խաթունա Լագազիձեին և համահիմնադիրներին ճանաչել է որպես «ընտրական նպատակով ստեղծված միավորներ»։ Բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլին նրանց 5-օրյա ժամկետ է տվել հակակոռուպցիոն բյուրոյին ֆինանսական տեղեկատվություն, այդ թվում՝ բանկային հաշիվներ ներկայացնելու համար։ Ինչպես ասել է Կուպարշվիլին, պահանջը չկատարելու դեպքում լրացուցիչ որոշում կկայացվի, և հակակոռուպցիոն բյուրոն ինքը կհաշվի կազմակերպությունների ծախսերը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Իրականացված մոնիտորինգի արդյունքում Բյուրոն որոշում է կայացրել, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ը, նրա գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին, «Ընտրիր Եվրոպան»-ը, նրա տնօրեն Խաթունա Լագազիձեն և համահիմնադիրներ՝ Սոփիկո Ճղոնիան, Նիկոլոզ Շուրգաիան, Գիորգի Ռուխաձեն, Շալվա Ձեբիսաշվիլին, Գիորգի Պապելիշվիլին, Լելա Ջեջելավան, Գիորգի Թաքթաքիշվիլին և Իվանե Ճղոնիան ճանաչվել են որպես հայտարարված ընտրական նպատակներ ունեցող սուբյեկտներ, և նրանց նկատմամբ կիրառվել է Վրաստանի Օրգանական օրենքի III գլխով սահմանված սահմանափակումները»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է Ռաժդեն Կուպրաշվիլին։
Ըստ Կուպրաշվիլիի՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ը և Էկա Գիգաուրին ինչպես ուղղակիորեն, այնպես էլ «Իմ ձայնը Եվրամիության համար» արշավի շրջանակներում ակտիվորեն ներգրավված են նախընտրական քարոզարշավում, որի նպատակն է աջակցել և՛ կոնկրետ քաղաքական կուսակցություններին և կոչ անել զերծ մնալ կոնկրետ քաղաքական կուսակցությանը սատարելուց։ Կուպրաշվիլին չի նշել «կոնկրետ» կուսակցություններ։
«Տարբեր նյութական և ոչ նյութական ռեսուրսների մոբիլիզացման մասին հայտարարություններ են արվում, հանդիպումներ են անցկացվում բնակչության հետ, սոցիալական ցանցերում ստեղծվում են հատուկ խմբեր, որոնք ծառայում են հասարակության մեջ կոնկրետ քաղաքական վերաբերմունք ձևավորելուն։ Ակտիվորեն օգտագործվում է հատուկ ստեղծված կայքը, հավելվածը, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լրատվամիջոցները»,- ասել է Ռաժդեն Կուպրաշվիլին։
«Ընտրիր Եվրոպան» հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի խոսքով՝ Խաթունա Լագազիձեն և խորհրդի անդամները նույնպես ակտիվորեն ներգրավված են նախընտրական քաղաքական գործընթացներում և կոնկրետ քաղաքական կուսակցություններին աջակցելու կամ սատարելուց զերծ մնալու համար օգտագործում են ինչպես մարդկային, այնպես էլ նյութատեխնիկական ռեսուրսներ, մարզերում հանդիպում են բնակչությանը, համերգներ անցկացնում, տեսանյութեր պատրաստում ու տարածում։ Ռաժդեն Կուպարշվիլիի խոսքով՝ այս ամենը կապված է ֆինանսական ծախսերի հետ, որը գերազանցում է 100 հազար լարին։
«Նշված ռեսուրսն օգտագործվում է բնակչության շրջանում կոնկրետ քաղաքական վերաբերմունք ձևավորելու և ընտրություններից առաջ նրանց կարծիք ձևավորելու համար։
Ե՛վ «Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրգանական օրենքի, և՛ դատական պրակտիկայի համաձայն՝ հայտարարված քաղաքական նպատակի առկայությունը հաստատվում է ոչ միայն կոնկրետ ֆիզիկական կամ իրավաբանական անձի՝ իշխանության գալու ուղղակի ցանկությամբ, այլև մեկ այլ քաղաքական կուսակցության դեմ քաղաքական արշավ իրականացնելով ն և դրանով իսկ ձևավորելով հասարակական կարծիք:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ը, նրա գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին, «Ընտրիր Եվրոպան», նրա տնօրեն Խաթունա Լագազիձեն և համահիմնադիրները պարտավոր են 5-օրյա ժամկետում բյուրոյին ներկայացնել հաշվետու ժամանակաշրջանի համապատասխան ֆինանսական հաշվետվությունները: Նրանք նաև պետք է բացեն և ներկայացնեն տեղեկատվություն բանկային հաշիվների մանրամասների մասին, որոնք օգտագործվում են եկամուտների և ծախսերի համար՝ կապված իրենց նախընտրական նպատակների հետ»,- ասել է Ռաժդեն Կուպրաշվիլին։
Նրա խոսքով, հակակոռուպցիոն բյուրոն վերահսկում է բոլոր այն սուբյեկտներին, ովքեր հավանաբար ներգրավված են ընտրություններից առաջ կոնկրետ կուսակցություններին աջակցելու նպատակով իրականացվող գործունեության մեջ, և դրա համար օգտագործում են տարբեր նյութական և ոչ նյութական ռեսուրսներ։
Մինչ այդ՝ 2024 թվականի մայիսի 29-ին, խորհրդարանը փոփոխություն էր ընդունել «Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրենքում, որով Հակակոռուպցիոն բյուրոյին տրվել է ցանկացած անձից տեղեկատվություն պահանջելու լիազորություն՝ քաղաքական կուսակցության, ընտրական սուբյեկտի կամ հայտարարված ընտրական նպատակ ունեցող անձի ֆինանսական գործունեությունը վերահսկելու նպատակով։ Սա ներառում է պետական հիմնարկներից, ֆիզիկական անձանցից, իրավաբանական անձանցից (ներառյալ վճարային ծառայություններ մատուցողներից), այլ անձանցից, ներառյալ անձնական տվյալների հատուկ կատեգորիաների, անձնական այլ տվյալների և գաղտնիք պարունակող տեղեկությունների պահանջը (բացառությամբ պետական գաղտնիքի): Բյուրոն դատարանի որոշման հիման վրա պահանջում է հանրային տեղեկատվություն չհանդիսացող տեղեկատվությունը։