«Ընտրիր Եվրոպան»՝ այսպես է կոչվում քաղաքացիական նորաստեղծ շարժումը, որի նպատակն է պաշտպանել Վրաստանի եվրոպական ապագան, նրա անկախությունն ու ազատությունը։ «Ընտրիր Եվրոպա»-ի հիմնադիրներն են անվտանգության փորձագետ Խաթունա Լագազիձեն, քաղաքական վերլուծաբան, Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Լելա Ջեջելավան, եվրոպական քաղաքականության փորձագետ Գիորգի Ռուխաձեն, գործարար Իվա Ճղոնիան և Վրաստանի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Լաշա Ձեբիսաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
«Մենք առաջարկում ենք ստեղծել ռազմավարական երկխոսության հարթակ՝ հանրային լայն մասնակցությամբ՝ Վրաստանի երկարաժամկետ զարգացման պլան մշակելու համար։ Այս ռազմավարությունը պետք է դառնա հիմնական փաստաթուղթ հաջորդ կառավարությունների համար»,- ներկաներին դիմել է Խաթունա Լագազիձեն։
Քաղաքացիական նոր շարժման շնորհանդեսին ելույթ է ունեցել նաև Վրաստանի նախագահը։ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է կառավարությանը եվրոպական ուղուց շեղվելու համար և ասել, որ երկրի ճակատագիրը կորոշվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
«Քիչ ժամանակ է մնացել՝ հարյուր օր։ Հարյուր օրը քիչ է, և շատ է, որ հասարակությունն իր խոսքն ասի։ Մենք սովորական ընտրություններ չենք ունենալու։ Սա ինչ-որ նախընտրական քարոզարշավ չէ, այլապես ես այստեղ չէի լինի որպես նախագահ։ Սա է երկրի ճակատագրի ընտրությունը։ Սա մեր ապագայի ընտրությունն է, դա իսկապես հանրաքվե է։ Այս հանրաքվեում մի կողմից վրաց հասարակությունն է, մյուս կողմից՝ իշխանությունը, որը յուրացրել է մեր ապագան։ Մենք չենք կարող պայմանավորվել դրա շուրջ։ Պետք է միավորվել»,- ասել է Զուրաբիշվիլին։
Քաղաքացիական շարժմանն են միանում կինոռեժիսոր Լանա Ղողոբերիձեն, երաժիշտ Նինո Քաթամաձեն, դիրիժոր և կոմպոզիտոր Նիկոլոզ Ռաչվելին, ռեժիսոր Լևան Ծուլաձեն, «12 հարկ» կազմակերպությունը, «Նախնիներ» խմբի հիմնադիր և հեռուստահաղորդավար Սոփիո Խունցիրիան, «Սուխիշվիլի» անսամբլի ղեկավար Նինո Սուխիշվիլին, նկարիչ Գոգի Ալեքսի-Մեշխիշվիլին, բժշկական գիտությունների դոկտոր, իմունոլոգ Գիորգի Կամկամիձեն, 2020 թվականի Ուսուցչի ազգային մրցանակի դափնեկիր Սոփո Գոգոխիան և այլք։ Նրանք ստորագրել են մանիֆեստը, որտեղ ասվում է, որ Վրաստանը չի կարող իր պատմական ընտրությունը իրականություն դարձնել միայն մտքերով և երազանքներով. «Անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրի ակտիվ գործունեությունը եվրոպական ապագան փրկելու և երկիրը ժողովրդավարության ու զարգացման անշրջելի ուղի վերադարձնելու համար»։
Քաղաքացիական շարժումը հուլիսի 18-ից հոկտեմբերի 26-ը նախատեսում է 100-օրյա շարունակական «եվրոպական մարաթոն» անցկացնել, որի շրջանակներում Վրաստանի բնակչությանը կտեղեկացնեն գալիք ընտրությունների կարևորության մասին և էմիգրանտներին կօգնեն հյուպատոսական գրանցման հարցում։
