Առողջապահության համընդհանուր ծրագրի շրջանակներում սահմանվում է պացիենտի կողմից բժշկական ծառայությունների համավճարի մասնաբաժնի վերին շեմ։ N36 որոշման մեջ կատարվելիք փոփոխությունը քննարկվել է կառավարության այսօրվա նիստում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Կենսաթոշակային տարիքի անձանց համար համավճարի մասնաբաժինը կկազմի 10%, բայց ոչ ավելի, քան 500 լարի: 0-5 տարեկան երեխաների, հաշմանդամ երեխաների, ծանր հաշմանդամություն ունեցող անձանց և ուսանողների համար՝ 20%, ոչ ավելի, քան 1000 լարի: Հիմնական փաթեթից օգտվողների համար՝ 30%, ոչ ավելի, քան 1500 լարի։
«Հին որոշման մեջ կար գրություն, որը պացիենտի կողմից միայն տոկոսային համավճարներ էր սահմանում։ Օրինակ՝ սոցիալապես անապահովների դեպքում դա 0 տոկոս է, և պետությունն ամբողջությամբ ֆինանսավորում է բժշկական միջամտությունները։ Թոշակառուների դեպքում այն կազմում է 10%, երեխաների դեպքում՝ 20%, մինչև 40 000 լարի տարեկան եկամուտ ունեցող քաղաքացիների դեպքում՝ 30%։ Մենք սահմանել ենք առավելագույն շեմ, այսինքն՝ համավճարը սոցիալապես անապահովների դեպքում բնականաբար մնացել է 0 տոկոս։ Կենսաթոշակառուի համավճարի չափը կկազմի 10%, բայց ոչ ավելի, քան 500 լարի ցանկացած բժշկական միջամտության դեպքում, մինչև 18 տարեկան երեխաների և հաշմանդամների դեպքում՝ 20% և ոչ ավելի, քան 1000 լարի, իսկ մնացած բոլորի դեպքում, որոնց ամսական եկամուտը 3 500 լարիից պակաս է, կկազմի 30% և ոչ ավելի, քան 1500 լարի։
Ինչքան էլ թանկ լինի բժշկական միջամտությունը, պացիենտը պետք է վճարի այն գումարը, որը սահմանվել է առավելագույն շեմով»,- ասել է առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։
Կառավարության տեղեկությամբ՝ որոշման մեջ փոփոխությունները կատարվում են պացիենտների շահերը հաշվի առնելու և բնակչության համար որակյալ բժշկական ծառայությունների հասանելիությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով։
