Համացանցում տարածվել է հավանաբար Նիկա Մելիայի գաղտնի ձայնագրությունը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը © Reuters / Իրակլի Գեդենիձե

«Միացյալ ազգային շարժման» նախագահի ընտրություններից օրեր առաջ համացանցում տարածվել է կուսակցության նախագահ Նիկա Մելիայի գաղտնի ձայնագրությունը, որի իսկությունը հաստատված չէ։ Ձայնագրությունում խոսվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մասին՝ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից առաջ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Այն ինչ ասել է ինձ, մեկը կասեմ: Եթե ​​մտնես խորհրդարան... ինձ զանգեց ու չհարցրեց, թե ես ինչ եմ մտածում... ասում էր եթե մտնես խորհրդարան, երբեք իմ թեկնածուն չես լինի։ Ես նրան ասացի՝ քանի՞ հազար հոգի եք ուզում որ ձեզ դիմավորի, որ գաք Թբիլիսի, որ հիմա էլ թաքնված է... Դուք կարծում եք, որ ես դրա համար եմ հիմա այս կուսակցությունում, ինչո՞ւ եք ինձ շանտաժի ենթարկում։ Մեծ մարդ եք, կարիք չկա, մանավանդ ձեր կողմից իմ հանդեպ դա անելու կարիք չկա և դա չի մոռացվի»,- այս խոսքերի հետ մեկտեղ գաղտնի ձայնագրության մեջ լսվում է նաև հայհոյանք։

Միխեիլ Սաակաշվիլիի որոշ կողմնակիցներ սոցիալական ցանցերում կիսում են գաղտնի ձայնագրությունը և քննադատում Մելիային։ Ամսվա վերջին «Ազգային շարժման» նախագահի ընտրություններին մասնակցող Նիկա Մելիան չի արձագանքել գաղտնի ձայնագրության տարածմանը։

2022 թվականի դեկտեմբերի 14-ին «Ազգային շարժման» առաջնորդներից Էկա Խերխեուլիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում ասել է, որ իրեն ծանոթացրել են որոշ «ֆաբրիկացիաների» հետ, որտեղ Մելիան «տհաճ տերմինաբանությամբ է խոսում իբր Միխեիլ Սաակաշվիլիի մասին»: Խերխեուլիձեն ասել է, որ ձայնագրության մեջ «միմյանց է միացված 4 հատվածներ»։ Դեկտեմբերի 15-ին Մելիան հաստատել է նման ձայնագրության առկայությունը և ասել.

«Այս երկրում ոչինչ չի լինում առանց իշխանության պատրաստման՝ իշխանության մեջ գտնվող մարդկանց, որոնց համար օրինաչափություն է դարձել գաղտնի հետևելը, հսկելը, հետո շանտաժը, նվաստացումը։

Սա այնքան ստորություն և անբարոյական վարքագիծ է, որ ես նույնիսկ չեմ ուզում դրա մասին խոսել։ Կառավարությունը դա մեկ, երկու և երեք անգամ տարբեր մարդկանց ձեռքո՞վ է արել։ Ցավում եմ բոլորի համար, ովքեր կարող են և կարողություն ունեն առաջնորդնվել ինչ-որ գաղտնի ձայնագրություններով: Սա սարսափելի է և անընդունելի»։

«Ազգային շարժման» նախագահի ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունվարի 28-29-ին՝ բլոկչեյն համակարգի միջոցով։ Այս պահին ընդդիմադիր կուսակցության նախագահի թեկնածուներն են Նիկա Մելիան, Լևան Խաբեիշվիլին, «Շարժում հանուն Վրաստանի» ակտիվիստ Գիորգի Մումլաձեն և «Ազգային շարժման» նախկին անդամ Նոնա Մամուլաշվիլին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։