«Վրացի ժողովուրդը ևս մեկ անգամ հստակ ասաց, որ Վրաստանի միակ ընտրությունը անվտանգ և հաջողակ եվրոպական ապագան է»,- այսպես է արձագանքել Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը երկու օր առաջ ընդունված «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի ետ կանչմանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Դեսպանությունը ողջունում է «Վրացական երազանքի» որոշումը:
«Մենք համառորեն կոչ ենք անում իշխող կուսակցությանը պաշտոնապես մերժել այդ օրենքների նախագծերը և այլևս չհետևել այս տեսակի օրենսդրությանը, որն անհամատեղելի է վրացական և եվրոպական արժեքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հետ»։
Կոչ ենք անում Վրաստանի քաղաքական առաջնորդներին անկեղծորեն միասին աշխատել բարեփոխումների վրա, որոնք հրատապ անհրաժեշտ են Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, ինչը Վրաստանի քաղաքացիների հստակ ցանկությունն է»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
Խորհրդարանական մեծամասնության անդամները խորհրդարանում նախաձեռնել են «գործակալների» մասին օրենքի երկու նախագիծ, որոնցից մեկը («Արտաքին ազդեցության թափանցիկության» մասին) առաջին ընթերցմամբ ընդունվել է մարտի 7-ին՝ 78 պատգամավորի աջակցությամբ։
Մարտի 7-8-ին խորհրդարանի մոտ ընդդեմ ռուսական օրենքի ընդունման բազմահազարանոց բողոքի ցույցեր է անցկացվել, որոնք ցրվել են ՆԳՆ-ի կողմից հատուկ ջոկատայինների միջոցով։ Կառավարությունը խաղաղ ցուցարարների դեմ զանգվածաբար արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլ միջոցներ է կիրառել։ Հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները ֆիզիկական բռնություն են գործադրել հանրահավաքի մասնակիցների նկատմամբ։ Մարտի 8-ի գիշերը բողոքի ակցիայի մասնակիցներին անխնա ցրելուց հետո ցուցարարները դիմակայել են հատուկ ջոկատայիններին և քարեր նետել նրանց մեքենաների ուղղությամբ։ Խորհրդարանի հարակից փողոցներում վնասվել և այրվել են ոստիկանական մեքենաներ, ջարդվել են խորհրդարանի շենքի ապակիները։ Ներքին գործերի նախարարությունը երկու օրում բերման է ենթարկել ցույցերի 134 մասնակցի։
Մարտի 9-ին «Վրացական երազանքը» որոշել էր ետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Ինչպես հայտնել է խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն, խորհրդարանի նախագահն արդեն իր նամակն է ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ օրինագծերի ետ կանչման վերաբերյալ։ Նրա խոսքով, օրենքի նախագիծը կներկայացվի խորհրդարանի հաջորդ նիստին, և «ոչ ոք չի կարող ետ կանգնել» այս քաղաքական որոշումից։ Ինչ վերաբերում է երկրորդ օրինագծին, ապա, ինչպես ասում է Մդինարաձեն, այն արդեն ետ է կանչվել։
Հասարակական կազմակերպությունները պահանջում են, որ խորհրդարանն անհապաղ լիագումար նիստ անցկացնի, որտեղ կրկին քվեարկության կդրվի ռուսական օրենքը և պաշտոնապես կմերժվի:
