Հասարակական կազմակերպությունները պահանջում են, որ խորհրդարանն անհապաղ լիագումար նիստ անցկացնի, որտեղ կրկին քվեարկության կդրվի ռուսական օրենքը և պաշտոնապես կմերժվի այն: Ինչպես նաև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, որոնք պաշտպանել են Վրաստանի եվրոպական ապագան և փողոցներում բողոքել ռուսական օրենքի դեմ, որը խաթարում է Վրաստանի և նրա ժողովրդի արժանապատվությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Շնորհակալություն երիտասարդներին, կանանց, աշխատողներին, գիտնականներին, ուսուցիչներին, բժիշկներին, մշակույթի և սպորտի ներկայացուցիչներին, գինեգործներին, ձեռներեցներին, ֆերմերներին, բոլորին, որոնք կանգնած են պատմության ճիշտ կողմում և արտահայտում են իրենց կարծիքը իշխանությունների բռնության և բռնաճնշումների պայմաններում։ Ռուսական օրենսդրության ընդունման և եվրոպական կուրսից շեղվելու դեմ հասարակության անողոք պայքարը և տվել է նախնական արդյունքներ։
Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանի մեծամասնության 78 պատգամավոր առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել ռուսական օրենքին՝ վրաց ժողովրդի դեմ։ Վրաստանի բոլոր միջազգային գործընկերների կարծիքով՝ այս օրենքը ռուսական մեծ պատ է Վրաստանի և Եվրամիության միջև: Խորհրդարանում ռուսական օրենքի քննարկումը ոտնահարում է բոլոր քաղաքացիների արժանապատվությունը և հակասահմանադրական քայլ է, որը հաստատել է Վրաստանի նախագահը։
Այս օրենքի առաջին ընթերցմամբ ընդունումը իշխանությունների կողմից իրականացվող հակաարևմտյան արշավների և եվրոպական կառույցների մշտական ապալեգիտիմացման ուղղակի շարունակությունն էր։
Հանրությանը տեղեկացնում ենք, որ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը ետ կանչելու ընթացակարգ չկա, այն հնարավոր է մերժել միայն լիագումար նիստում։ Ուստի անհրաժեշտ է, որ խորհրդարանը կրկին քվեարկի ռուսական օրենքը և մերժի այն, իսկ նախաձեռնողները պաշտոնապես ետ կանչեն ռուսական օրենքի երկրորդ տարբերակը, որը չդրվեց քվեարկության։ Սա կլինի պաշտոնական ներողություն վրաց ժողովրդից»,- ասված է հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ։
«Վրացական երազանք» կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ խորհրդարանական մեծամասնությունում անցկացված խորհրդակցությունների արդյունքում որոշում է կայացվել առանց պայմանի ետ կանչել իրենց կողմից սատարած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը՝ առանց ցանկացած վերապահումների: Իշխող կուսակցության կարծիքով՝ ստի մեքենան կարողացել է բացասական ներկայացնել օրենքի նախագիծը և մոլորության մեջ գցել հանրության որոշակի հատվածին։
«Օրենքի նախագծին փակցվել է «ռուսական օրենք» կեղծ պիտակը, որի ընդունումն առաջին ընթերցմամբ ներկայացվել է որպես եվրոպական կուրսից շեղում հանրության մի մասի աչքում։ Բացի այդ, արմատական ուժերը կարողացան երիտասարդների մի մասին ներքաշել ապօրինի գործողությունների մեջ: Երբ հուզական ֆոնը թուլանա, մենք ավելի լավ կբացատրենք հանրությանը, թե ինչի համար էր օրինագիծը և ինչու էր կարևոր ապահովել մեր կողմից արտաքին ազդեցության թափանցիկությունը: Սրա համար մենք հանդիպումներ ենք սկսելու բնակչության հետ և լայն հանրությանը տեղյակ կպահենք խնդրի յուրաքանչյուր մանրուքի մասին»։
Այսօր առավոտյան խորհրդարանի ապարատի տարածած հայտարարության համաձայն՝ այս շաբաթ խորհրդարանում լիագումար նիստեր չեն անցկացվի, քանի որ «մարտի 7-8-ը հանրահավաքի մասնակիցներից մի քանիսի բռնի գործողությունների արդյունքում վնաս է հասցվել խորհրդարանի շենքին ու ենթակառուցվածքներին։
Մարտի 9-10-ին, այցելուների, հավատարմագրված լրատվամիջոցների և խորհրդարանի անդամների մուտքի հետ կապված կլինեն սահմանափակումներ։ Վրաստանի խորհրդարանի գրասենյակը շենքում թույլ կտա մուտք գործել միայն ապարատի այն աշխատակիցներին, ովքեր պետք է մասնակցեն վնասի նկարագրմանը և վերականգնմանը»։
Մարտի 7-8-ը Խորհրդարանի մոտ ընդդեմ ռուսական օրենքի ընդունման բազմահազարանոց բողոքի ցույցեր են անցկացվել, որոնք ցրվել են ՆԳՆ-ի կողմից հատուկ ջոկատայինների միջոցով։ Կառավարությունը խաղաղ ցուցարարների դեմ զանգվածաբար արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլ միջոցներ է կիրառել։ Հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները ֆիզիկական բռնություն են գործադրել հանրահավաքի մասնակիցների նկատմամբ:
Ներքին գործերի նախարարության տվյալներով ՝ մեկ մարդ քրեական կարգով ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու համար, իսկ 133 մարդ վարչական կարգով ձերբակալվել է մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար: