Խորհրդարանական մեծամասնությունը ետ է կանչել առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Վրացական երազանք» կուսակցությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Այս որոշմանը նախորդել էին բազմահազարանոց բողոքի ցույցերը խորհրդարանի մոտ՝ ընդդեմ ռուսական օրենքի ընդունման, որոնք ցրվեցին իշխանությունների կողմից՝ օգտագործելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլ միջոցներ։
«Տեսնում ենք, որ ընդունված օրենքի նախագիծը հասարակության մեջ կարծիքների տարաձայնություններ է առաջացրել։ Ստի մեքենան կարողացավ օրինագիծը ներկայացնել բացասական լույսի ներքո և մոլորության մեջ գցել հանրության որոշակի հատվածին։ Օրենքի նախագծին փակցվել է «ռուսական օրենք» կեղծ պիտակը, որի առաջին ընթերցմամբ ընդունումը հանրության մի մասի աչքում ներկայացվել է որպես շեղում եվրոպական կուրսից։ Բացի այդ, արմատական ուժերը կարողացել են երիտասարդության մի մասին ներքաշել անօրինական գործողությունների մեջ», - ասվում է «Վրացական երազանքի» հայտարարության մեջ։
Կուսակցությունը շնորհակալություն «հերոս իրավապահներին», ովքեր «համբերությամբ և ամենաբարձր չափանիշներով են արձագանքել բռնությանը»։
Մենք պետք է առավելագույնս զգույշ լինենք մեր երկրում խաղաղության, հանգստության և տնտեսական զարգացման, ինչպես նաև եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի առաջընթացի նկատմամբ։ Ուստի մեր յուրաքանչյուր համաքաղաքացու էներգիան պետք է ծախսել ոչ թե առճակատման, այլ երկրի ճիշտ ուղղությամբ զարգացման վրա։
Հաշվի առնելով վերը նշվածը, որպես հասարակության յուրաքանչյուր անդամի համար պատասխանատու կառավարող ուժ՝ մենք որոշել ենք անհապաղ ետ կանչել մեր կողմից պաշտպանված օրինագիծը՝ առանց վերապահումների։
Հուզական ֆոնը մեղմանալուց հետո, մենք ավելի լավ կբացատրենք հանրությանը, թե ինչի համար էր օրինագիծը և ինչու էր կարևոր մեր երկրում արտաքին ազդեցության թափանցիկության ապահովումը։ Դա անելու համար մենք կսկսենք հանդիպումներ բնակչության հետ և լայն հանրությանը տեղյակ կպահենք խնդրի յուրաքանչյուր մանրուքի մասին ճշմարտությունը:
Մենք գործում ենք այն առանձնահատուկ պատասխանատվությամբ, որը, որպես կառավարող ուժ, պարտական ենք հասարակության յուրաքանչյուր անդամին։
«Վրաստանը կպահպանի խաղաղությունն ու կայունությունը և կշարունակի արժանապատվորեն շարժվել դեպի Եվրոպա, ինչը վրաց հասարակության սկզբունքային ընտրությունն է»,- ասվում է հայտարարության մեջ։
Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանը 76 կողմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» ռուսական օրենքի նախագիծը։ Օրենքը անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հռչակում է «օտարերկրյա գործակալներ» և բազմաթիվ լծակներ է տալիս դրանք սահմանափակելու կամ փակելու համար։ Քվեարկության արդյունքներով նիստում գրանցում են անցել սակայն քվեարկությանը չեն մասնակցել «Վրացական երազանքի» չորս պատգամավորներ՝ Դավիթ Սերգեենկոն, Վլադիմիր Չաչիբաիան, Քեթևան Դումբաձեն և Իրակլի Մեձմարիաշվիլին։ Ավելի ուշ Դումբաձեն և Մեձմարիաշվիլին հայտարարել են, որ կողմ են քվեարկել օրինագծին, սակայն տեխնիկական սխալ է եղել։
«Օտարերկրյա գործակալների գրանցման» և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքների նախագծերը քննադատության են ենթարկվում ինչպես երկրի գործընկերների, այնպես էլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, որոնք Վրաստանի իշխանություններին կոչ են անում մերժել դրանք։ «Խորհրդարանի կողմից Կրեմլից ոգեշնչված օրենքների շարունակական քննարկումը անհամատեղելի է Եվրոպային ինտեգրվելու և երկրի ժողովրդավարական զարգացման ուղղությամբ Վրաստանի հստակ ցանկության հետ», - ասվում էր ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:
Մարտի 7-ին և 8-ին իշխանությունները ցրեցին ռուսական օրենքի դեմ խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին։ Ներքին գործերի նախարարությունը նրանց դեմ արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և պղպեղի սփրեյ է կիրառել։ Առանց նախնական զգուշացման կիրառվել են հատուկ միջոցներ։ Քաղաքացիների խոսքով՝ իրենց դեմ նաև կիրառվել են ռետինե փամփուշտներ։ Հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները ֆիզիկական բռնություն են գործադրել հանրահավաքի մասնակիցների հանդեպ։ Բանավոր և ֆիզիկական հարձակման են ենթարկվել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը վարչական և քրեական օրենսդրությամբ ավելի քան հարյուր մարդ է բերման ենթարկել։