Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարությամբ է արձագանքել «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերի ներկայացմանը խորհրդարանի լիագումար նիստին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
«Այսօր սև օր է Վրաստանի ժողովրդավարության համար։ Խորհրդարանի կողմից Կրեմլից ոգեշնչված օրենքների քննարկման շարունակությունը անհամատեղելի է Եվրոպային Վրաստանի ինտեգրման և երկրի ժողովրդավարական զարգացման հստակ ցանկության հետ։
Այս օրենքների ընդունումը կվնասի ռազմավարական գործընկերների հետ Վրաստանի հարաբերություններին և կխաթարի այն կարևոր աշխատանքը, որը վրացական շատ կազմակերպություններ անում են իրենց համաքաղաքացիներին օգնելու համար: Այս գործընթացը և օրինագծերը իրական հարցեր են առաջացնում իշխող կուսակցության՝ եվրաատլանտյան ինտեգրմանը նվիրված լինելու վերաբերյալ»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։
Վրաստանի խորհրդարանը քննարկում է խորհրդարանական մեծամասնության նախաձեռնած «Օտարերկրյա գործակալների գրանցման» և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքների նախագծերը, որոնք պարտավորեցնում են լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին, որոնց ֆինանսավորման 20%-ից ավելին ստացվում է արտերկրից՝գրանցվել որպես «գործակալներ»: Արդարադատության նախարարությունը իրավասու է ստուգել լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները, մշակել անձնական տվյալները և տուգանել 25 հազար լարիով։ Օրենքի նախագծով այս օրենքը խախտողի համար նախատեսվում է նաև 5 տարվա ազատազրկում։
Մարտի 6-ին, օրենքների նախագծերը հավանության արժանացան իրավական հարցերի հանձնաժողովի կողմից, որից հետո «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն հայտարարել, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը քվեարկության կդրվի մարտի 9-ի լիագումար նիստում։ Իշխող թիմը, սակայն ավելի ուշ փոխել է իր որոշումը և ընդդիմության համար անսպասելիորեն օրենքի նախագիծը քվեարկության է դրվել այսօրվա նիստում:
Խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են անում քաղաքացիները, հասարակական կազմակերպությունների, անկախ լրատվամիջոցների և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք դեմ են օրենքի նախագծերին։
Գործընկեր երկրները և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում խորհրդարանական մեծամասնությանը մերժել օրինագծերը։ Մարտի 6-ին Իրավական հարցերի կոմիտեի նիստին զուգահեռ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը ևս մեկ անգամ կոչ է արել օրենսդիրներին չընդունել օրենսդրություն, որը կխլեցնի անկախ ԶԼՄ-ները և այլախոհ ձայները, ինչպես դա արվել է Ռուսաստանում և Ռուսաստանին նման այլ երկրներում։
Այս թեմայով՝
Human Rights Watch-ը և Amnesty International-ը քննադատում են «գործակալների մասին» օրինագիծը
«Երկու օրինագծերն էլ հակասահմանադրական են». ՍԴ նախկին դատավոր
