«Այս տարի բարձր մակարդակի կատարողների և արտիստների բում է լինելու»,- ասել է Վրաստանի վարչապետը՝ ամռանը նախատեսված համերգների վերաբերյալ։ Իրակլի Ղարիբաշվիլին չի հստակեցրել, թե պետբյուջեից որքան գումար կծախսվի հայտարարված միջոցառումների համար, թեև ասել է, որ երկիրը կարող է եկամուտների տեսքով ստանալ ավելի քան 100 մլն լարի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 3 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 4 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 5 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
«Ուզում եմ որպես պարզաբանում ասել, որ 70 միլիոն լարի է ծախսվում այս համերգների համար, իհարկե, սա կարող է լինել բյուջեից, բայց մենք ակնկալում ենք թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի եկամուտներ։ Առնվազն 100 մլն լարիի մասին կարելի է խոսել, դրան ավելանում է երկրի հանրաճանաչությունը, հեղինակությունը և այլն։ Սա շատ կարևոր է, մենք կշարունակենք սա, մեր երիտասարդները, մեր ունկնդիրները կունենան շատ լավ այլ նորություններ, և կարծում եմ, որ շատ հաջող սեզոն կլինի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետի որոշմամբ՝ Շեկվեթիլիում գտնվող «Բլեք Սի Արենա»-ն սկսում է «Starring Georgia» կոչվող լայնածավալ արշավը, որի հիմնական նպատակն է երկրի հանրաճանաչությունը, Վրաստանի զբոսաշրջային, տնտեսական և մշակութային ներուժի հզորացումը։ Հայտնի է մի քանի միջոցառումների ամսաթիվը և վայրը. Nile Rodgers & Chic / օգոստոսի 5 / «Բլեք Սի Արենա», FKJ / օգոստոսի 6 / «Բլեք Սի Արենա», Damian Lazarus / օգոստոսի 10 / «Սոցիալական տարածք», The Killers / Օգոստոսի 15 / «Բլեք Սի Արենա», All Day I Dream / օգոստոսի 18 / «Սոցիալական տարածք», Imagine Dragons / օգոստոսի 31 / Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտ:
Ղարիբաշվիլին մի քանի ամիս առաջ հայտարարել էր համաշխարհային մակարդակի կատարողների համերգների մասին։ 2022 թվականի նոյեմբերի 28-ի կառավարության նիստում նա հայտարարել էր, որ զբոսաշրջությունը խթանելու համար կառավարությունը երկու տարվա ընթացքում երկիր է բերելու համաշխարհային մակարդակի աստղերի. «Հունիսին, հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերի սկզբին երկրում տեղի կունենա համաշխարհային մակարդակի արտիստների համերգներ՝ մարզադաշտերում, ինչպես նաև «Բլեք Սի Արենա»-ում: Այդ նպատակով 70 մլն լարի ենք հատկացնելու։ Մենք ունենք համապատասխան միջոցներ»։
