Դեկտեմբերի 2-ի գիշերը բողոքի ցույցը ցրելու ժամանակ վիրավորված 21-ամյա Ալեկո Թիրքիային շտապ վիրահատել են Ինգորողվայի կլինիկայում՝ ճակատի և ակնագնդի ոսկորների կոտրվածքների, ինչպես նաև ուղեղի արյունազեղումների պատճառով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Ինգորողվա կլինիկայի նյարդաբանական բաժանմունքի ղեկավար Նինո Խարաիշվիլիի խոսքով՝ պացիենտի առողջական վիճակը կայուն է։
«Բերվել է 21-ամյա պացիենտ՝ գլխի բաց վերքով, դիմային ոսկորի և ակնագնդի վերին եզրի պատի կոտրվածքով, դիմային բլթի կոնտուզիայով, տրավմատիկ արյունազեղումով։ Այս պահին ակնագնդերի ամբողջականությունը պահպանվում է առանց տրավմատիկ վնասների։ Նրան անմիջապես տեղափոխել են օպերատիվ բաժանմունք, վնասված բեկորները կտրել են։ Այս պահին պացիենտի վիճակը կայուն է։ Նա շարունակում է բուժվել վերակենդանացման բաժանմունքում՝ կայուն պարամետրերով։ Կատարվել է կրկնակի համակարգչային տոմոգրաֆիա՝ առանց բացասական դինամիկայի»,- ասել է բժիշկը։
Ալեկո Թիրքիային շտապ բուժօգնության խումբը հիվանդանոց է բերել լուսադեմին, ժամը 04:00-ի սահմաններում։ Նինո Խարաիշվիլիի խոսքով՝ հիվանդը գիտակցությունը կորցնելուց առաջ ասել է, որ «նա վիրավորվել է ինչ-որ բութ առարկայից»։
Բժշկի խոսքով՝ հետվնասվածքային վիճակին համապատասխան՝ տղան գտնվում է դեղորայքային քնի և արհեստական շնչառության տակ։ Այս փուլում հիվանդի վիճակը համապատասխանում է նրա հետտրավմատիկ վիճակին։ Նա դեղորայքային քնի տակ է, կայուն հեմոդինամիկայով»,- ասել է Նինո Խարաիշվիլին։
Ալեկո Թիրքիայի հորեղբայրը` Իոսեբ Չանադիրին, պատմում է, որ ուժայինները շրջապատել են տղային ընկերուհու հետ և կրակել գազի պարկուճներ։
«Զանգել է տատիկին, ասել, որ շրջափակման մեջ է, չի կարող հեռանալ։ Նա եղել է ընկերուհու հետ և տատիկի հետ զրուցելիս մի պարկուճը դիպել է նրա ոտքին, մյուս պարկուճը՝ դեմքին։ Նրան դուրս են բերել ցուցարարները։
Ալեքսը շատ անմեղ, սիրված երեխա է, որի ծնողները արտագաղթել են: Նրանք «բարեկեցիկ» երկրից գնացել են հաց վաստակելու»,- ասել է տուժածի հորեղբայրը։
Անցած հինգ գիշերվա ընթացքում ոստիկանական ուժերը Ռուսթավելիի պողոտայում և նրա հարակից տարածքում բողոքի ցույցը ցրելու համար կիրառել են ջրցան մեքենաներ և մեծ քանակությամբ արցունքաբեր գազ։ Հատուկ ջոկատայինները դաժան ծեծի են ենթարկել ցուցարարներին։ Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 2-ի ակցիայից շտապ օգնության կենտրոնի խմբերը բուժհաստատություն են տեղափոխել 26 հոգու, որից 23-ը՝ ակցիայի մասնակից, իսկ 3-ը՝ ՆԳՆ աշխատակից։
