Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Նիկա Գվարամիայի մասին ծիծաղելով ասել է, որ նա չի կարողացել հաղթահարել «հոգեկան խնդիրները»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 5 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Նոյեմբերի 11-ին իշխանամետ հեռուստաալիքների ներկայացուցիչները Բաքվում գտնվող Իրակլի Կոբախիձեին հարցրել են երկրում տեղի ունեցող զարգացումների մասին։ Հարցերից մեկը վերաբերում էր ընտրություններից հետո Նիկա Գվարամիայի քաղաքական հայտարարություններին։
«Դե, Գվարամիան պնդում էր, որ հոգեկան խնդիրներ ունի, սակայն բուժվել է և հաղթահարել այս վիճակը։ Սակայն պարզվում է, որ...»,- այստեղ վարչապետը սկսում է ծիծաղել ու չի ավարտել նախադասությունը, իսկ հետո շարունակել է. «Սակայն ես միանգամայն լուրջ եմ ասում։ Փաստորեն, պարզվեց, որ նա ոչ մի խնդիր էլ չի հաղթահարել»։
Ըստ Հանրային պաշտպանի հայտարարության՝ վերջին շրջանում ավելացել են հոգեկան առողջություն ունեցող անձանց նվաստացուցիչ հղումների և խարանող վերաբերմունքի դեպքերը, այդ թվում՝ պետական քաղաքական պաշտոնյաների կողմից։
«Ցավոք սրտի, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ կարծրատիպեր քարոզող հայտարարություններն ավելացել են տարբեր ձևաչափերով, ինչը խախտում է մարդու արժանապատվության հիմնարար սկզբունքները և խրախուսում խտրականությունը։
Երկրում դեռևս առկա է կարծրատիպային վերաբերմունքն ու խարանը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ, և նրանք ամենից հաճախ դառնում են անհավասար վերաբերմունքի թիրախ, իսկ հասարակական գործիչների ցուցաբերած կարծրատիպային վերաբերմունքը խոչընդոտում է նրանց հասարակությանը ինտեգրելու բոլոր փորձերին»,- ասում է հանրային պաշտպանը՝ նշելով, որ առկա խարանի և մտավոր առողջական խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության խթանումը քաղաքական և հասարակական գործիչների անմիջական պարտականությունն է։
Հանրային պաշտպանը հորդորում է թույլ չտալ մարդկանց անհավասար պայմանների մեջ դնել հոգեկան առողջության նկատառումներով և զերծ մնալ խարանն ամրապնդող հայտարարություններից։
