Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին իր տեղակալներից մեկին է նշանակել Նաթիա Ջուլաղիձեին, ով խորհրդարանի պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիի զարմուհին է։ 2020 թվականին Էլիսաշվիլին և Իոսելիանին միասին հիմնեցին «Քաղաքացիներ» կուսակցությունը և այս կուսակցությունից դարձան խորհրդարանի անդամներ։ 2021 թվականին Լևան Իոսելիանիի՝ ընդդիմության քվոտայով խորհրդարանի փոխխոսնակ ընտրվելուց հետո Ջուլաղիձեն նշանակվել է Իոսելիանիի գրասենյակի ավագ մասնագետ, որտեղ նա աշխատում է մինչ օրս։ Ջուլաղիձեն ասում է, որ հանրային պաշտպանի տեղակալի պաշտոնում նշանակվելը ոչ մի անհարմարություն չի առաջացնում և շահերի բախում չկա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
Ջուլաղիձեն աշխատանքային փորձ ունի միայն Էլիսաշվիլիի և Իոսելիանիի մինչ կուսակցությունը հիմնած Քաղաքացիական շարժման մեջ, նախ եղել է նախագծի պատասխանատու, ապա՝ գործադիր տնօրեն։
«Հանրային պաշտպանը Լևան Իոսելիանին է, ոչ թե Ալեկո Էլիսաշվիլին։ Հետևաբար, շահերի բախում չկա։ Ես Լևանի հետ աշխատելու երկար փորձ ունեմ, և ինձ ոչ մի անհարմարություն չի պատճառում, որ նա ինձ առաջարկեց հանրային պաշտպանի տեղակալի պաշտոնը, և ես համաձայնեցի»,- նշում է Նաթիա Ջուլաղիձեն։ Նա կհամակարգի և կվերահսկի Հանրային պաշտպանի գրասենյակի երեխաների իրավունքների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, գենդերային, իրավահավասարության վարչությունների, Արևելյան և Արևմտյան Վրաստանի բաժինների գործունեությունը։
Հանրային պաշտպանն այսօր ներկայացրել է ևս մեկ նոր տեղակալի՝ Էլենե Ղուդուշաուրիին։ Ղուդուշաուրին 2021-2023 թվականներին աշխատել է որպես Վրաստանի խորհրդարանի փոխնախագահի քարտուղարության գլխավոր մասնագետ։ 2015-2021 թթ.՝ որպես Թբիլիսիի մունիցիպալիտետի խորհրդի իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի քարտուղարության ավագ մասնագետ: 2012-2015 թվականներին իրավաբան է եղել «K&K Consulting» իրավաբանական ընկերությունում։
Ղուդուշաուրին կհամակարգի և կվերահսկի Հանրային պաշտպանի գրասենյակի քրեական արդարադատության դեպարտամենտի, կանխարգելման ազգային մեխանիզմի, ռազմավարական դատավարության բաժնի, վերլուծական բաժնի և մարդու իրավունքների կրթության վարչության գործունեությունը:
Հանրային պաշտպանն ունի ընդհանուր առմամբ երեք տեղակալ։ Գիորգի Բուրջանաձեն և Էկատերինե Սխիլաձեն մարտի 31-ին լքել են իրենց պաշտոնները. Բուրջանաձեն հանդես է եկել անձնական դիմումով, Սխիլաձեն պաշտոնական դիմում չի գրել։
«Ես ուզում էի շարունակել պետական ծառայությունը։ Ես փորձեցի ու ամեն ինչ արեցի, բայց ռուսական օրենքի հեղինակները չուզեցին»,- ասել է Գիորգի Բուրջանաձեն։ Նա հանրային պաշտպանի պաշտոնում հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված թեկնածուներից էր, սակայն խորհրդարանը մյուսների հետ մերժեց նաև նրա թեկնածությունը։ Իսկ մարտի 7-ին, երբ «Վրացական երազանքը» առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության գործակալների թափանցիկության մասին» ռուսական օրենքը, առանց հանրային քննարկման և քաղաքացիական հասարակության ներգրավման, Լևան Իոսելիանին 6 տարով ընտրվեց հանրային պաշտպան։ «Երազանք»-ի անդամների հետ միասին Իոսելիանիի թեկնածությունը պաշտպանել են անկախ պատգամավորներ՝ Թամար Կորձայան և Թեոնա Աքուբարդիան, ինչպես նաև «Հանրապետական կուսակցության» նախագահ Խաթունա Սամնիձեն։
«Վրաստանի լուրեր»-ին հայտնի էր, որ Թամար Գվարամաձեն կպահպանի հանրային պաշտպանի առաջին տեղակալի և աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ինչն այսօրվա ճեպազրույցում Լևան Իոսելիանին հաստատել է։
