Հանրային պաշտպանը ռուսական օրենքի վերաբերյալ արձակված հրամանը փոխելու համար դիմում է նախարարին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի գնահատմամբ՝ Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հրամանը, որով ռուսական օրենքի հիման վրա հաստատվում է օտարերկրյա ուժի շահերն իրականացնող կազմակերպությունների ռեգիստրի իրականացման, ֆինանսական հայտարարագրման և մոնիտորինգի կարգը, անձնական տվյալների հասանելիության առումով պետության կողմից կամայականության բարձր ռիսկ է ստեղծում:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հանրային պաշտպանի գրասենյակի տեղեկությամբ՝ ընդհանուր առաջարկ է ուղղվել արդարադատության նախարարին՝ կազմակերպություններում աշխատող անձանց անձնական տվյալներին խտրական միջամտությունը կանխելու վերաբերյալ։

«Նշված ենթաօրենսդրական ակտի հիման վրա օտարերկրյա ուժի շահեր իրականացնող կազմակերպությունների ռեգիստրում գրանցման պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից ֆինանսական հայտարարագրում գրանցվելիք աշխատողների, ինչպես նաև կարճաժամկետ աշխատանքային հարաբերությունների շրջանակներում վարձված փորձագետների անձնական տվյալները (անուն, ազգանուն, անձնական համար և բանկային հաշվեհամար) ենթակա է հրապարակման։

Հանրային պաշտպանի գնահատմամբ՝ նախարարի հրամանով ստեղծված մշտադիտարկման մեխանիզմը պետության կողմից կամայականության բարձր ռիսկ է ստեղծում անձնական տվյալների հասանելիության առումով։

Անձնական տվյալների հրապարակումն անհիմն է և վնասակար, ունի ուժեղ ճնշող և խարանող ազդեցություն օտարերկրյա ուժի շահերն իրականացնող կազմակերպությունների ռեգիստրում գրանցվելու պարտավորություն ունեցող կազմակերպություններում աշխատող անձանց գործունեության վրա»,- ասված է հանրային պաշտպանի հայտարարության մեջ։

Հանրային պաշտպանը դիմում է արդարադատության նախարարին՝ փոփոխություններ կատարել վերոնշյալ հրամանում, որպեսզի գրանցման պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից ներկայացված հայտարարագրերում նշված ֆիզիկական անձանց, այդ թվում՝ աշխատողների անձնական տվյալները հրապարակման ենթակա չլինեն։

Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը բոլոր ոչ կառավարական և լրատվական կազմակերպություններին, որոնք իրենց եկամուտների 20%-ից ավելին ստանում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհներից, պարտավորեցնում է գրանցվել օտարերկրյա ուժի շահերն իրականացնող կազմակերպությունների ռեգիստրում։

Կազմակերպությունները այսպես կոչված գործակալների ռեգիստրում գրանցվելու համար պետք է դիմեն Հանրային ռեգիստրի ազգային գործակալություն՝ մինչև սեպտեմբերի 2-ը։ Այս ժամկետում գրանցվելուց խուսափելը կամ ֆինանսական հայտարարագիր չներկայացնելը կառաջացնի տուգանք՝ 25 000 լարիի չափով: Արդարադատության նախարարության պահանջները չկատարելու համար օրենքը կազմակերպությունների համար նախատեսում է հավելյալ տուգանք՝ 10000 և 20000 լարիի չափով։

Ռուսական օրենքը բողոքարկվել է Սահմանադրական դատարանում, որտեղ օգոստոսի 29-31-ը տեղի է ունեցել կարգավորող նիստ։ Հայցվորները կարծում են, որ օրենքը հակասում է Սահմանադրության մի քանի հոդվածների, ուստի պետք է չեղարկել։ Բացի այդ, հայցերի հեղինակները պահանջում են կասեցնել վիճարկվող նորմերի գործողությունը՝ մինչև Սահմանադրական դատարանի վերջնական որոշման կայացումը։ Առաջիկա օրերին հայտնի կդառնա՝ արդյո՞ք դատարանը հայցերն ընդունելի կճանաչի, և արդյո՞ք կորոշի կասեցնել օրենքը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):