Հանրային պաշտպանի կողմից ստեղծված բժիշկ-փորձագետների խմբի անդամներն այցելել են «Վիվամեդ» կլինիկա՝ գնահատելու Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը։ Ինչպես նշել է նյարդաբան Թենգիզ Ծուլաձեն, պացիենտի սոմատիկ կարգավիճակը բարելավվել է՝ նրա քաշը հասել է 77 կիլոգրամի, թեև հոգե-նյարդաբանական վիճակը մնում է նույնը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Վիճակը սոմատիկորեն լավացել է, հոգեբանական վիճակը մնում է նույնը, նյարդաբանականը՝ նույնպես։ Սա նշանակում է, որ նա մի փոքր գիրացել է, արդեն 77 կիլոգրամ է։ Կարևոր է, նրա կենսական գործառույթներին վտանգ չի սպառնում, ինչում, իհարկե, «Վիվամեդ» կլինիկայի անձնակազմը մեծ դեր է խաղացել նրա՝ նման տեսակի կայունացման գործում, իսկ ինչ վերաբերում է նյարդաբանական կարգավիճակին, ապա այն մնում է մոտավորապես նույնը, ինչ կար։ Վնասը, որը նա ստացել է սկզբում, թվում է, թե բավականին հզոր է։ Նյարդաբանական վիճակը շատ արագ չի բարելավվում։ Հոգեբանական վիճակը մնում է նույնը։ Նա դեռևս ունի անհանգստություն, խուճապի նոպաներ և դեպրեսիա։ Մենք հիվանդին կրկին ու կրկին համարում ենք հոգեբանորեն անկայուն։ Այս առումով նա բուժվում է, բայց թվում է, թե նա դիմադրում է այս բուժմանը»,- ասել է Թենգիզ Ծուլաձեն և նշել, որ Միխեիլ Սաակաշվիլին մշտապես հոգեբանական միջամտության կարիք ունի, այդ թվում՝ հոգեթերապիայի, «ինչը հնարավոր չէ ներկա իրավիճակում»։
Հանրային պաշտպանի ստեղծած կոնսիլիումը խորհուրդ չի տալիս Միխեիլ Սաակաշվիլիին բանտ վերադարձնել։
«Բանտ վերադարձը՝ կլինիկայից դուրս գրվելու տեսքով, որոշում է բուժող բժիշկը կամ հիվանդի առողջությանը հսկող բժշկական խումբը, և ոչ ոք, այդ թվում՝ մենք։ Մենք կարող ենք խորհուրդներ տալ։ Եթե բժիշկը որոշի՝ պետք է դուրս գրվի, եթե չորոշի՝ ոչ։ Մենք խոսեցինք բուժող բժշկի հետ, և ես նրան ասացի իմ կարծիքը։
Կարծում եմ, որ նա հոգեբանորեն անկայուն է, և եթե դուրս գրվի, ապա դուրս գրվելուց եթե ոչ օրերի, ապա շաբաթների ընթացքում նա նորից ետ կվերադառնա: Սա մեր մանդատը չէ, բայց դա մեր կարծիքն է։ Եթե ես լինեի նրա բժիշկը, այս պահին տեղը չէի փոխի։ Ինչքան գիտեմ, բժիշկն էլ է այդպես կարծում»,- «Մթավարի արխիի» եթերում ասել է Թենգիզ Ծուլաձեն։
Բժիշկների խումբը զեկույցը կհրապարակի մոտ ժամանակներս։
Միխեիլ Սաակաշվիլին պարբերաբար դատական նիստերին հեռակա կարգով պալատից է մասնակցում։ Վերջին վարույթներից մեկից հետո Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը դիմել է իշխանություններին և պահանջել Սաակաշվիլիին վերադարձնել բանտ։ Ըստ կուսակցության՝ նախկին նախագահը պալատից ուղիղ եթերում կուսակցական ժողով էր անցկացնում, հանձնարարականներ էր տալիս, դասավորում «Ազգային շարժման» վերամիավորման ծրագիրը և դատավորը չի ընդհատել նրան, ինչը օրենքի խախտում է։ Գախարիայի կուսակցությունը կարծում է, որ դատապարտված Սաակաշվիլին, ով օտար երկրի քաղաքացի է, լիովին մասնակցում է ազգային քաղաքական գործընթացներին, ինչն արգելված է օրենքով, սակայն «Վրացական երազանքը» նրան տալիս է այդ իրավունքը։
Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Երրորդ նախագահը մեղադրվում է նաև սահմանն ապօրինի հատելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու, նոյեմբերի 7-ի բողոքի ցույցը ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարին հափշտակելու մեջ՝ այսպես կոչված «բաճկոնների» գործով։ Երրորդ նախագահը չի ընդունում մեղքը և ասում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում և Պուտինի գերին է։
Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։ Առողջության վատթարացման պատճառով 2022 թվականի մայիսի 12-ից նա տեղավորվել է հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում։ Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն պարզաբանել է, որ Սաակաշվիլիին քրեակատարողական հիմնարկ վերադարձնելու համար անհրաժեշտ է բժիշկների համապատասխան հանձնարարականը։