Վրաստանի խորհրդարանում Հանրային պաշտպանի թեկնածու առաջադրվել ցանկացող անձանց գնահատող խումբն ավարտել է աշխատանքը։ Ամենաբարձր միավորով (321) գնահատվել է «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» (PHR) ղեկավար, իրավաբան Անա Աբաշիձեի թեկնածությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Մնացած թեկնածուների գնահատականը հետևյալն է.
- Նազի Ջանեզաշվիլի - «Վրաստանի դատարանի ժամապահ» հասարակական կազմակերպության տնօրեն - 288 միավոր,
- Նուգզար Կոխրեիձե - «Սերունդների երկխոսության գիտական ինտելեկտուալ ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ – 237 միավոր
- Գիորգի Բուրջանաձե - Վրաստանի հանրային պաշտպանի տեղակալ – 231 միավոր,
- Սերգո Մախարաձե - «Վրաստանի մասնագիտական միությունների» իրավաբան – 223 միավոր,
- Մարիկա Արևաձե - «Արևաձե, Գոնաշվիլի և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի իրավաբան – 221 միավոր,
- Թինաթին Էրկվանիա - «Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի իրավունքի և քաղաքականության դպրոցի» դոցենտ 221 միավոր,
- Գիորգի Մարիամիձե - «Քաղաքացիների պաշտպանության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն – 171 միավոր,
- Լելա Գափրինդաշվիլի - «Կանանց նախաձեռնություն հանուն հավասարության» հասարակական կազմակերպության ղեկավար – 166 միավոր,
- Սոփիո Դեմետրաշվիլի - «Վրաստանի տեխնիկական համալսարանի» իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ – 162 միավոր,
- Քեթևան Չաչավա - «Զարգացման և ժողովրդավարության կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն – 154 միավոր,
- Նիկոլոզ Նիկոլաձե - Վրաստանի դիվանագիտական ծառայության ռեզերվ – 105 միավոր,
- Ալեքսանդր Կոբաիձե - «Երիտասարդ իրավապաշտպանների ասոցիացիա» ՀԿ նախագահ – 78 միավոր,
- Իագո Խվիչիա - Վրաստանի խորհրդարանի պատգամավոր – 62 միավոր,
- Ջեմալ Նաթելաշվիլի - «Վրաստանի փաստաբանների ասոցիացիայի» անդամ – 56 միավոր,
- Գիորգի Ցոբեխիա - «Գիորգի Ցոբեխիա և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրեն - 53 միավոր,
- Լևան Կոկորաշվիլի - Ղվարելիի շրջանի «Երիտասարդ իրավաբանների միության» խորհրդի նախագահ – 53 միավոր,
- Մակա Մինդիաշվիլի - «Ժողովրդի ձայն» հասարակական կազմակերպության հիմնադիր – 17 միավոր,
- Եվգենյա Թավաձե – Բժշկության դոկտոր, ժամանակավոր գործազուրկ - 4 միավոր
Գնահատող թիմի անդամները թեկնածուներին գնահատել են 0-ից 10 բալային համակարգով՝ ըստ ազնվության, անկողմնակալության, անկախության, բարձր հեղինակության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների բնագավառում համապատասխան մասնագիտական գիտելիքների և գործնական փորձի չափանիշով: Գնահատումը կատարվել է թեկնածուների կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ առանց բանավոր հարցազրույցի։ Խմբի յուրաքանչյուր անդամի գնահատականը հրապարակել է խորհրդարանը.
- Դավիթ Ասաթիանի - (Վրաստանի փաստաբանների ասոցիացիայի նախագահ),
- Թամար Զարանդիա - (ԹՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան),
- Նատիա Կուպրաշվիլի - (Տարածաշրջանային հեռարձակողների ասոցիացիայի նախագահ),
- Լարիսա Լիպարտելիանի - (Վրաստանի մասնագիտական միությունների նախագահի տեղակալ),
- Ելենա Ռուսեցկայա - «Կանանց տեղեկատվական կենտրոնի» տնօրեն,
- Առնոլդ Ստեփանյան - («Բազմազգ Վրաստանի» նախագահ),
- Նինո Չխոբաձե - («Վրաստանի Կանաչների շարժման նախագահ»),
- Էկա Ցիմակուրիձե - («Ժողովրդավարության ինդեքս-Վրաստան» նախագահ),
- Լևան Ցուցկիրիձե - («Բազմակուսակցական ժողովրդավարության Արևելյան Եվրոպայի կենտրոնի տնօրեն»):
Ընթացակարգի համաձայն՝ մինչև հոկտեմբերի 21-ը ներառյալ խորհրդարանի լիազորված սուբյեկտները՝ ընդդիմությունը, խմբակցությունները, քաղաքական խմբերը, անկուսակցական պատգամավորների յոթ հոգանոց խումբը կարող են խորհրդարան ներկայացնել 19 թեկնածուներից մեկին կամ մի քանիսին։ Հանրային պաշտպանի թեկնածուների քննարկումը կսկսվի, եթե առաջադրված թեկնածուների թիվը յոթից ոչ պակաս լինի։ Հակառակ դեպքում ընթացակարգերը նորից կսկսվեն։
Վրաստանի հանրային պաշտպանի պաշտոնում 52 հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվել են երեք թեկնածուներ՝ Անա Աբաշիձեն, Գիորգի Բուրջանաձեն և Նազի Ջանեզաշվիլին։ Հասարակական կազմակերպությունները թեկնածուներին ընտրել են քվեարկությամբ։
«ՀԿ-ների կլանն իր թեկնածուներին առաջադրում է ամբողջովին փակ ռեժիմով։ Սա անընդունելի է և ցույց է տալիս նրանց վերաբերմունքը իրադարձությունների նկատմամբ... յուրաքանչյուրը կարող է իր դիմումը ներկայացնել, համապատասխան հասարակական կազմակերպությունները կգնահատեն, իսկ հետո ընդդիմադիր կուսակցությունները, եթե որոշեն, իրենց անունները կտան»,- այս փաստին այսպես է արձագանքել «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Գործող հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 8-ին։