Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հասարակական կարծիքի հետազոտության արդյունքների համաձայն՝ հանրության 65 տոկոսը տեղեկություն ունի «օտարերկրյա գործակալների» օրինագծի մասին, որը «Վրացական երազանքը» փորձեց ընդունել մարտին։ Այստեղից 60 տոկոսը կարծում է, որ օրենքի ընդունումը կխաթարի Վրաստանի արևմտյան ձգտումները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
56 տոկոսը համաձայն է կամ մասամբ համաձայն է այն կարծիքին, որ նշված օրենքը Վրաստանը կմոտեցնի Ռուսաստանին, որ դրա նպատակն է լռեցնել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և լրատվամիջոցներին։ 50 տոկոսը համաձայն չէ, որ այս օրենքի ընդունումը բխում է Վրաստանի ազգային շահերից։
Հարցվածների 31%-ը չի լսել օրենքի նախագծի մասին, իսկ 3%-ը չի պատասխանել հարցին կամ ասել է, որ «չգիտի»։
Հարցին, թե ինչպիսի՞ն է ներկայիս կառավարության արտաքին քաղաքական կուրսը, հարցվածների 25%-ն ասել է, որ այն ռուսամետ է, 20%-ը կարծում է, որ այն ավելի շատ ռուսամետ է, քան արևմտամետ։ Ընդհանուր առմամբ, 38%-ը կարծում է, որ Վրաստանի կառավարության արտաքին քաղաքականությունը արևմտամետ է կամ ավելի շատ արևմտամետ, քան ռուսամետ։ Հարցվածների 17%-ը հարցին պատասխան չունի կամ չի ցանկացել պատասխանել։
Հետազոտության մասնակիցներին հարցրել են նաև, թե ինչպիսին պետք է լինի երկրի արտաքին քաղաքական կուրսը։ 50%-ն ասել է, որ այն պետք է լինի միայն եվրոպամետ և արևմտամետ: 32 տոկոսը կողմ է արևմտամետ կուրսին, սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու պայմանով։
89%-ը կողմ է Եվրոպական միությունում Վրաստանի անդամակցությանը: Հետազոտության համաձայն՝ Եվրոպական միություն տանող ճանապարհի հիմնական խոչընդոտներից քաղաքացիները նշում են երկրում քաղաքական անկայունությունը և Վրաստանի կողմից Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների չկատարումը։
Հարցումն իրականացվել է 2023 թվականի մարտի 4-23-ն ընկած ժամանակահատվածում՝ IRI-ի հետազոտական կենտրոնի անունից Բալթյան ուսումնասիրությունների և Գելափ կազմակերպության ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիշաուսկինի կողմից: Հետազոտական դաշտային աշխատանքներն իրականացրել է «IPM»-ը։ Տվյալները հավաքագրվել են դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Ընդգրկվել է քվեարկության տարիքի 1500 հարցվող: Տվյալները մշակվել են ըստ տարիքի, սեռի, տարածաշրջանի և բնակավայրի չափի: Սխալների սահմանը +/- 2,5% է, պատասխանների մակարդակը՝ 63%։
