Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ քննադատել է կազմակերպությանը։ Ըստ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ը չօգնեց Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից, այն դեպքում, երբ մեկ գիշերում աջակցեց Ղազախստանին, ինչը թույլ տվեց Աստանային խուսափել պետության ներսում քաոսից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
«Հայաստանն ավարտում է իր նախագահությունը ՀԱՊԿ-ում։ Չնայած տարին հոբելյանական էր, բայց Հայաստանի համար ամենևին էլ հոբելյանական չէր։ Երկու տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունն առնվազն երեք անգամ հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից և փաստացի մինչև հիմա մենք ՀԱՊԿ-ից որևէ արձագանք չենք ստացել Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ, ինչը մեծ հարված է հասցնում ՀԱՊԿ-ի իմիջին: Նույնը կարող եմ ասել մեր դաշնակից Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին լարվածության մասին։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք համակարգել մեր դաշնակիցների մոտեցումները և համաձայնության գալ խնդրահարույց հարցերի շուրջ»,- ասաց Փաշինյանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում, ասել է, որ հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Պուտինի խոսքով՝ այսօրվա հանդիպմանը կքննարկվի երկու հարևան երկրների հարաբերությունների համալիր կարգավորման հարցը։
«Մեր ուշադրությունը կկենտրոնանա հայ-ադրբեջանական համալիր կարգավորման ջանքերի ուժեղացման հետ կապված հարցերի վրա։ Բնականաբար, սա սուր հարց է, որը մեր ուշադրության կարիքն ունի»,- նշել է ՌԴ նախագահը` հավելելով, որ Սոչիում կայացած եռակողմ բանակցությունները լավ հիմք են հետագա հիմնարար խնդիրների լուծման համար։
ՀԱՊԿ գագաթնաժողովին զուգահեռ, ռազմական դաշինքից Հայաստանի դուրս գալու պահանջով, Երևանում այսօր մի քանի բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Հանրահավաքի մասնակիցները կարծում են, որ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումից և այս կառույցի անգործությունից հետո Հայաստանը պետք է անհապաղ սկսի այդ գործընթացը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։
Համաձայն պայմանագրի չորրորդ առանցքային հոդվածի. «Եթե որևէ մասնակից պետություն ագրեսիայի է ենթարկվում որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, դա ընկալվում է որպես ագրեսիա պայմանագրի բոլոր անդամ երկրների դեմ: Ցանկացած մասնակից պետության դեմ ագրեսիայի ակտի դեպքում բոլոր մասնակից պետությունները նրան կտրամադրեն անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմական օգնությունը, և կաջակցեն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով տրված կոլեկտիվ պաշտպանության իրավունքի իրականացման հարցում»: