Հարձակման է ենթարկվել «Պուբլիկա» առցանց հրատարակության լրագրող Մինդիա Գաբաձեն։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լրագրողը լուսաբանել է Ռուսթավելի պողոտայում՝ Կապույտ պատկերասրահի մոտ տեղի ունեցած հանրահավաքը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
«Նյութեր էի բեռնում, երբ ինձ մոտեցավ անհայտ անձ, և երբ հարցրի, թե ինչ է կատարվում, բռունցքով հարվածեց դեմքիս, հետո վայր ընկա ու ոտքերով հարվածեց։ Այն ժամանակ արդեն մի քանիսն էին, հավանաբար։ Կարծում եմ՝ երկու հոգու ձայն եմ լսել»,- ասում է Մինդիա Գաբաձեն։
Նրա խոսքով՝ հարձակվողը նման է եղել այսպես կոչված Տիտուշկայի՝ սև հագուստով և դիմակով։
Տարածված տեսանյութում երևում է, որ լրագրողի վրա հարձակման վայրի մոտակայքում կայանված է պարեկային ոստիկանության բրիգադի մեքենան։ Փախուստի դիմած հարձակվողներն այնպես են անցել ոստիկանների կողքով, որ, չնայած մարդկանց բղավոցներին, նրանք չեն արձագանքել։
Լրագրողն այս պահին գտնվում է ոստիկանությունում։ Նա վնասվածքներ ունի դեմքի հատվածում և, ինչպես ինքն է ասում է, ուժեղ գլխացավ ունի:
«Դա մեր լրագրողի հանդեպ միտումնավոր հետապնդում էր։ Իր մասնագիտական պարտականությունը կատարելիս այս անհայտ անձինք հետևել են նրան և երբ արդեն մենակ է եղել, օրը ցերեկով հարձակվել են նրա վրա մայրաքաղաքի կենտրոնական պողոտայում»,-ասել է «Պուբլիկա»-ի խմբագիր Լիկա Զակաշվիլին՝ նշելով, որ նմանատիպ բռնությունները ԶԼՄ ներկայացուցիչների դեմ խրախուսվում է իշխանության կողմից։
